Մահն իմ արհեստն է (վեպ)
Մահն իմ արհեստն է ֆր.՝ La mort est mon métier | |
|---|---|
![]() | |
| Հեղինակ | Ռոբեր Մերլ |
| Տեսակ | գրավոր աշխատություն |
| Ժանր | կենսագրական վեպ և historical prose literature? |
| Թեմա | Հոլոքոստ |
| Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
| Նկարագրում է | Փարիզ |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | 1952 |
| Թարգմանիչ հայերեն | Համլետ Մելիքյան |
| Հրատարակում հայերեն | Երևան, 2012 թ., Լիմուշ հրատարակչություն, 224 էջ |
Մահն իմ արհեստն է (ֆր.՝ La mort est mon métier), վեպի հեղինակը ֆրանսիացի գրող Ռոբեր Մերլի է: Վեպը գրվել է 1952 թվականին՝ հիմնված հեղինակի կենսագրականի վրա, որը ներկայացվում է գեղարվեստականորեն։ Վեպի գլխավոր հերոսի՝ Ռուդոլֆ Լանգի կերպարը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարի (այնտեղ սպանել են ավելի քան 1մլն մարդ[1][2] ) պարետ Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսի կերպարի վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունն սկսվում է 1913 թվականին, երբ վեպի գլխավոր հերոսը՝ Ռուդոլֆը 13 տարեկան է։ Նրա ծնողները որդուն ուղարկել են կաթոլիկ կրթություն ստանալու, որին Ռուդոլֆը շատ վատ է տրամադրված։ Ռուդոլֆի խիստ հայրը ցանկանում է, որ որդին դառնա հոգևորական։ Երբ նա դառնում է 15 տարեկան, Ռուդոլֆը սկսում է իր զինվորական կարիերան, որը 1943 նրան տանում է Օսվենցիումի համակենտրոնացման ճամբար։ Ռուդոլֆը սկսում է անշեղորեն կատարել հրամանատարների հրամանները և, ի վերջո, նրա գերագույն նպատակներից մեկն է դառնում ավելի շատ թվով մարդկան ոչնչացումը[3]։ «Մահն իմ արհեստն է» վեպը, պատմում է այն մասին, թե ինչպես է աստվածավախ, խստասիրտ, խստականոն ու բծախնդիր հոր զավակն աստիճանաբար վերածվում վերադասների հրամաններն անշեղորեն կատարող անսիրտ մարդասպանի։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Թեոդոր Կոտուլայի կողմից Արևմտյան Գերմանիայում նկարահանվել է ֆիլմ՝ «Գերմանական կյանքից», վեպի սյուժեի վրա հիմնվելով։ Ֆիլմում Ռուդոլֆի դերում հանդես է եկել գերմանացի դերասան Ջորջ Շուլցը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբեր Մերլ - «Մահն իմ արհեստն է» (Վեպ, Ֆրանսերենից թարգմանեց՝ Համլետ Մելիքյանը, Երևան, 2012 թվական, Լիմուշ հրատարակչություն, 224 էջ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Commandant of Auschwitz (2000), Appendix 1, p. 193.
- ↑ Piper, Franciszek & Meyer, Fritjof. "Die Zahl der Opfer von Auschwitz. Neue Erkentnisse durch neue Archivfunde" Արխիվացված 2011-05-21 Wayback Machine, Osteuropa, 52, Jg., 5/2002, pp. 631–641, (review article).
- ↑ preface to the work
