Մահափորձ Լի Չժե Մյոնի դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահափորձ Լի Չժե Մյոնի դեմ
Լի Չժե Մյոնը մահափորձից րոպեներ առաջ
Տեսակմահափորձ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Գրոհի վայրԳադեոկդո, Բուսան
ՏեղադրանքԳադեոկդո
Գրոհի նպատակԼի Չժե Մյոնի սպանություն
Տարեթիվհունվարի 2, 2024- 2024
Զենքդանակ
Զոհվածներ0
Վիրավորներ1[1]
Ահաբեկիչների քանակ1[2]
ԿասկածյալԿիմ Ջին Սուն[3]

Մահափորձ Լի Չժե Մյոնի դեմ, դանակով հարձակում Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ, գլխավոր ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Լի Չժե Մյոնի դեմ 2024 թվականի հունվարի 2-ին՝ Բուսան նավահանգստային քաղաքի Գադեոկդո կղզում գտնվող օդանավակայանի շինարարական հրապարակ կատարած այցի ժամանակ[4][5][6]։ Հարձակման հետևանքով Լի Չժե Մյոնը դանակահարվում է, որից հետո նրան հոսպիտալացնում են[4]։ Նրան հոսպիտալացրել են, իշխանությունները հայտնել են, որ վերքը վտանգավոր չէ կյանքի համար[4]։ Կասկածյալին տեղում բռնել են[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում մի քանի անգամ տեղի են ունեցել քաղաքական բռնություններ[7]։ 2006 թվականին միջոցառումներից մեկի ժամանակ դանակով հարձակվել էին «Մեծ ազգային կուսակցության» այն ժամանակվա առաջնորդ Փակ Կըն Հյեի վրա, իսկ նրա հայրը՝ Պակ Չոն Հին սպանվել էր իր հետախուզական ծառայության ղեկավարի կողմից 1979 թվականին[8]։ 2022 թվականին «Դեմոկրատական կուսակցության» այն ժամանակվա առաջնորդ Սոն Յոն Գիլը հարձակման ենթարկվեց և մուրճով հարված ստացավ գլխին[9]։

2022 թվականին Կորեայի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում Լի Չժե Մյոնը պարտվեց Յուն Սոկ Յոլին՝ ձայների ընդամենը 0,73 %-ի տարբերությամբ[10][11][12]։

2022 թվականի մայիսի 7-ին Լին հայտարարեց իր թեկնածությունը 2022 թվականի հունիսի միջանկյալ ընտրություններում՝ առաջադրվելով Ազգային ժողովի թափուր տեղի համար[13]։ Հաղթանակ տանելով հունիսի 1-ի ընտրություններում՝ քաղաքական գործիչը օգոստոսի 28-ին ընտրվեց նաև «Դեմոկրատական կուսակցության» նախագահ[14]։

Մահափորձը տեղի է ունեցել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս առաջ[15]։

Իրադարձության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 2-ին Լին մամուլի ասուլիս է հրավիրում Գադեոկդո կղզու նոր օդանավակայանում[16]։ Ականատեսները պատմել են, որ Կորեայի ժամանակով առավոտյան ժամը 10:27-ին կասկածվող տղամարդը, որն արտաքնապես մոտ 60-70 տարեկան է եղել, մոտեցել է նրան որպես կողմնակից, ինքնագիր խնդրել, իսկ հետո դանակով հարձակվել նրա վրա և հարվածել նրա պարանոցին[4]։ Դեպքի վայրում գտնվող «Դեմոկրատական ​​կուսակցության» ներկայացուցիչներն անմիջապես շրջապատել են Լիին, իսկ նրանցից մեկը շորով ծածկել է քաղաքական գործչի վիզը։ «Յոնհափ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Լին արյունահոսում էր, սակայն մնացել է գիտակցության մեջ[10]։ 10։ 47-ին ժամանում շտապ օգնության մեքենան, և 11:16-ին Լին հոսպիտալացվում է[4] Բուսանի ազգային համալսարանական հիվանդանոցի տարածաշրջանային վնասվածքաբանության կենտրոն։ Այնուհետև նրան ուղղաթիռով տարհանում են Սեուլի ազգային համալսարանական հիվանդանոց, որի ժամանակ նա եղել է գիտակցության մեջ[15]։

«Չոսուն Իլբո»-ի տեղեկություններով՝ Լին մեկ սանտիմետրանոց կտրվածք է ստացել պարանոցի հատվածում, որն արյունահոսում էր[17]։ Բուսանի ազգային համալսարանական հիվանդանոցի բժիշկները հայտնում են, որ ընդդիմության առաջնորդի մոտ վնասվել է պարանոցային երակը և անհանգստացած են հետագա զանգվածային արյունահոսության հնարավորության հետ կապված[15]։

Մահափորձը ուղիղ հեռարձակվել է հարավկորեական հեռուստաալիքներով և ռադիոկայաններով[18]։ Ականատեսի վկայությամբ՝ հարձակման պահին դեպքի վայրում եղել են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ[8]։

Նույն օրը ավելի ուշ Լին շտապ վիրահատության է ենթարկել Սեուլի ազգային համալսարանական հիվանդանոցում[18]։ «Դեմոկրատական ​​կուսակցության» ներկայացուցիչները հայտարարում են, որ վիրահատությունը «սպասվածից ավելի երկար է տևել», և բուժաշխատողները ուշադիր հետևել են դրա առաջընթացին[19]։

Կասկածյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկածյալը՝ անշարժ գույքի գործակալ, 66-ամյա Կիմ Ջին Սունգը, ով կրում էր թղթե թագ՝ «Ես Լի Չժե-Մյոնն եմ» գրությամբ և ուներ «200 տեղ Ազգային ժողովում» գրությամբ ցուցանակ, անմիջապես բերման է ենթարկվել[3][4][10][17][20]։ Մամլո ասուլիսի ժամանակ ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը զենքը գնել էր առցանց[16]։ Այն նկարագրվել է որպես 7 դյույմանոց դանակ[15]։ «Դեմոկրատական ​​կուսակցության» ներկայացուցիչ Կվոն Չխիլ Սեյունը ճեպազրույցի ժամանակ ասում է, որ ենթադրվում է, որ հարձակվողը օգտագործել է սաշիմիի դանակ[18]։ «Բուսան Իլբո»-ի տեղեկություններով՝ հարձակվողը հրաժարվել է պատասխանել իր դրդապատճառների մասին հարցերին[21]։

Հարձակումից ժամեր անց ոստիկանությունը ճանաչել է Կիմ ազգանունով կասկածյալին։ Նրանք նաև հայտնել են, որ Կիմն օգտագործել է 18 սանտիմետր երկարությամբ դանակ։ Բուսանի ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ պատրաստվում է Կիմին մեղադրանք առաջադրել սպանության փորձի մեջ, քանի որ նա խոստովանել է, որ մտադիր էր սպանել Լիին։ 2023 թվականի դեկտեմբերին կասկածյալը նաև մասնակցել է մի միջոցառման, որտեղ Լին հեդլայներ էր Բուսանում, և տեսագրությունները ցույց են տալիս, որ կասկածյալը սպասում է Լիին, բայց չի կարողանում սերտ կապ հաստատել նրա հետ։ Կասկածյալը կրում էր նույն թղթե թագը՝ «Ես Լի Չժե Մյոնն եմ» մակագրությամբ, ինչ հունվարյան մահափորձի ժամանակ[19]։

Մահափորձի հաջորդ օրը խուզարկություններ են իրականացվել Կիմի բնակարանում և նրա աշխատասենյակում։ Իրավապահները հանցագործության, թմրամիջոցների օգտագործման կամ հոգեբուժական հիվանդության մասին ոչ մի նախկին արձանագրություն չեն հայտնաբերել հարձակվողի մոտtheguardian:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lee Jae-myung: South Korea opposition leader stabbed in neck on visit to Busan». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  2. https://www.bbc.com/news/world-asia-67860330
  3. 3,0 3,1 «Knife Attack on Opposition Leader Raises Alarms in Polarized South Korea». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Դանակահարել են Հարավային Կորեայի ընդդիմության ղեկավարին». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  5. «South Korean Opposition Leader Is Stabbed». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  6. «В Южной Корее совершено покушение на лидера оппозиции». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  7. «South Korea's recent history of political violence». Reuters. 2024 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին.
  8. 8,0 8,1 «South Korea opposition chief stabbed in neck». Reuters. 2024 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  9. «South Korean opposition leader is stabbed in the neck by a knife-wielding man». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  10. 10,0 10,1 10,2 «South Korean opposition leader stabbed in neck, rushed to hospital». Al Jazeera (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  11. Kim, Hyung-Jin; Jiwon, Song (2024 թ․ հունվարի 2). «South Korean opposition leader is stabbed in the neck by a knife-wielding man». AP News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  12. Ng, Kelly (2024 թ․ հունվարի 2). «Lee Jae-myung: South Korea opposition leader stabbed in neck on visit to Busan» (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  13. «(LEAD) Lee Jae-myung declares bid for parliamentary seat in Incheon». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  14. «(2nd LD) Ex-presidential candidate Lee elected DP's new leader». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Head of South Korean Opposition Party Is Stabbed». Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին – via MSN.
  16. 16,0 16,1 Cho, Joohee; Lee, Hakyung Kate (2024 թ․ հունվարի 2). «South Korean opposition leader stabbed, rushed to hospital». ABC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  17. 17,0 17,1 «South Korea opposition leader Lee Jae-myung stabbed». The Guardian. 2024 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  18. 18,0 18,1 18,2 «South Korean opposition leader Lee Jae-myung stabbed during event in Busan». The Washington Post. 2024 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին.
  19. 19,0 19,1 «Attacked opposition leader Lee's surgery completed, progress closely monitored». Yonhap News English. 2024 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  20. «South Korean opposition leader Lee Jae-myung stabbed in the neck». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  21. «South Korea opposition chief stabbed, condition not life-threatening». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.