Jump to content

Մակուի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակուի դաշտ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Միջին-Արաքսյան գոգավորությունում, Արաքս գետի աջ ափն։ Կազմում է Նախիջևանի հարթավայրի արևմտյան շարունակությունը։ Բարձրությունը 800-1100 մ է։ Բաժանվում է լավային դաշտի, ալյուվիալ և նախալեռնային փոքրաթեք հարթությունների։ Լավային դաշտը կազմված է Փոքր Մասիսից սկիզբ առնող բազալտային, անդեզիտա-բազալտային լավային հոսքից և զբաղեցնում է Մակուի դաշտի հյուսիսային մասը, ալյուվիալ հարթությունը՝ կենտրոնական մասը, որը դեպի արևելյան լայնանում է և ձուլվում Նախիջևանի դաշտին։ Նախալեռնային թեք հարթությունը կազմված է նեոգենի գիպսաբեր ու աղաբեր շերտախմբերից և ենթարկվել է էրոզիոն խիստ մասնատման։ Այն դեպի հարավային աստիճանաբար բարձրանում է և ձուլվում Շավարշավանի լեռնաշղթային։ Կլիման չոր ցամաքային է՝ շոգ ամառով և չափավոր ցուրտ ձմեռով։ Մակերևութային հոսքը սակավ է, միակ խոշոր գետը Մակուն է։ Կան հանքային աղբյուրներ։ Տարածված են գորշ հողերը։ Պատահում են նաև ալկալի և աղուտային հողեր։ Բուսականությունը կիսաանապատային է։ Զարգացած է այգեգործությունը։

Մակուի դաշտի մի մասը կոչվում է Դառնդաշտ և փռված է Մակուից արևմուտք։ Այլ անվանումներ՝ Ալադաղ, Դառան դաշտ, Դարան դաշտ, Դարին, Դարին դաշտ։ Այստեղ մոնղոլական իշխան Հուլավուն (XIII դար) կառուցվել է Ալադաղ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 36-37 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 182