Մակեդոնիայի ազգային տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակեդոնիայի ազգային տարազ, մակեդոնացիների հագուստի, կոշիկի և աքսեսուարների ավանդական հավաքածու, որը զարգացել է դարերի ընթացքում։ Այն ունի ընդգծված տեղական հատկանիշներ։ Ժողովրդական հագուստի հնագույն ձևերը մակեդոնացիների շրջանում, հատկապես Հյուսիսային Մակեդոնիայի արևմտյան մասում, ավելի լավ են պահպանվել, քան հարավսլավոնական այլ ժողովուրդների մոտ[1]։

Կնոջ տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկները ազգային տարազով, 2007
Ազգային տարազ, 1913

Կնոջ տարազի հիմքում ընկած է երկար վերնաշապիկը (մակեդոներեն՝ кошуља, риза)՝ տունիկայի ձևվածքով։ Պոլոգի շրջանում նեղ է, Սկոպյեի և Կումանովայի շրջաններում՝ շատ լայն, սեպերով։ Վերնաշապիկը կանգնած օձիքով է, ասեղնագործության գույնը սովորաբար կարմիր է, իսկ Սկոպյեի և Կումանովայի տարածքում՝ սև և մուգ կապույտ[2]։

Շապիկի վրայով մակեդոնացիները կրում են կիսաերկար կամ կարճ կտորից հագուստ՝ կողքերին սեպերով, որը կոչվում է сая, гунъа ՝ կարճ թեւերով կամ անթև клашник:

Ժիլետը (մակեդոներեն՝ елек) ամեն տեղ չեն կրում։ Հագուստի պարտադիր մաս էր վառ ասեղնագործ գոգնոցը։ Կոստյումը կապում էին հյուսված բրդյա թաշկինակով (գոտի)։ Գլխազարդը շարֆ էր, որը սովորաբար ազատ գցում էին գլխին։ Շարֆի տակ հաճախ կրում էին կլոր գլխարկ (ֆես)։ Կանայք ոտքերին հագնում էին անմշակ կաշվից պատրաստված օփինկի (մակեդոներեն՝ опинци) և գունավոր բրդյա գուլպաներ[3]։

Տղամարդու տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի տղամարդկանց հագուստը սովորաբար սպիտակ էր լինում, բայց սև հագուստը աստիճանաբար ավելի մեծ տարածում գտավ։ Մակեդոնացիները հագնում էին սպիտակ վերնաշապիկ (մակեդոներեն՝ кошула, кошуља),թևերն ու օձիէը ասեղնագործ էին, դրա վրա հագնում էին սպիտակ կտորից կաֆտան (մակեդոներեն՝ долама), ավելի ուշ սկսեցին կրել ավելի կարճ ժեմադան։

Տարբեր շրջաններում շալվարները տարբեր կտրվածք ունեին, իսկ ավելի ուշ դրանք սկսեցին տարբերվել գույներով. Բիտոլայի, Դեբրայի և Սկոպսկո-Կումանովսկու շրջաններում նրանք հագնում էին երկար և նեղ տաբատներ սև կամ սպիտակ գույնի, միյակները՝ սպիտակ ու ազատ տաբատ, իսկ Գևգելիայում հագնում էին սև, լայն կտրվածքով տաբատ։

20-րդ դարի կեսերին ավանդական տարազի ավելի պարզեցված տարբերակները լայն տարածում են գտել գյուղական վայրերում[1]։


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի ազգային տարազ» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Народы зарубежной Европы, 1964, էջ 473
  2. Ѓорѓи Здравев, Македонски народни носии I, Матица, Скопје, 1996 година.
  3. Народы зарубежной Европы. Этнографические очерки. В 2-х т. — М.: Наука, 1964. — Т. 1. — 999 с.