Մակեդոներենի այբուբեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մակեդոներենի այբուբեն | |
---|---|
Տեսակ | կիրիլական այբուբեններ |
Լեզուներ | մակեդոներեն |
Կազմված է | 31 տառ |
Ստեղծվել է | 1944 թ. |
Macedonian alphabet Վիքիպահեստում |
Մակեդոներենի այբուբեն (մակեդոներեն՝ Македонска азбука, Makedonska azbuka), ժամանակակից մակեդոներենում գործածվող այբուբեն, որ ստեղծվել է 1944 թվականին, հաստատվել 1945 թվականին և այդ ժամանակից ի վեր չի փոփոխվել։ Մակեդոներենի այբուբենում, ինչպես սերբերենի այբուբենում, բացակայում են Ё, Й, Щ, Ъ, Ы, Ь, Э, Ю, Я տառերը, սակայն կան յոթ այլ տառեր։
Ժամանակակից մակեդոներենի այբուբենը կազմված է 31 տառից.
А а | Б б | В в | Г г | Д д | Ѓ ѓ | Е е |
Ж ж | З з | И и | Ѕ ѕ | Ј ј | К к | Л л |
Љ љ | М м | Н н | Њ њ | О о | П п | Р р |
С с | Т т | Ќ ќ | У у | Ф ф | Х х | Ц ц |
Ч ч | Џ џ | Ш ш |
А, Б, В, Г, Д, Ж, З, К, М, Н, О, П, Р, С, Т, У, Ф, Х, Ц, Ш տառերն արտասանվում են ռուսերեն համապատասխան տառերի նման։
Е տառն արտասանվում է Է։
J տառն արտասանվում է Յ։
Ч տառն արտասանվում է մի քիչ կոշտ, քան ռուսերեն համապատասխան տառը։
S և Џ տառերը նշանակում են Ձ (ʣ) և Ջ (ʤ) կիսաշփականները, որոնք հանդիսանում են Ց և Չ հնչյուների ձայնեղ տարբերակները։
Л տառը И, Е և J տառերից առաջ արտասանվում է որպես [lj], ինչպես լատիներենում, գերմաներենում ու լեհերենում։ Այդպես է կարդացվոււմ նաև մյուս դիրքերում (ոչ И, Е, J տառերից առաջ) գործածվող Љ տառը։ Առօրյա խոսակցական լեզվում Љ կարող է արտասանվել սերբերեն Љ տառի նման։
Њ տառն արտասանվում է որպես փափուկ [nj]։
Ѓ և Ќ տառերը (սերբերենի համաբանությամբ) նշանակում են ձայնեղ ու խուլ հնչյուններ։
Շեշտված è, ѝ և ô տառերն գրության մեջ գործածվում են համանուների տարբերակման համար, սակայն այբուբենում առանձին տառերով չեն նշանակվում։
Մակեդոնական սփյուռքում գործածվում է նաև լատինիցան, որ նման է խորվաթական գաևիցային։ Մասնավորապես լատինատառ է տպագրվում Գերմանիայում հրատարակվող «Večer plus» թերթի մի մասը։ Երբեմն լատինատառ այբուբենն օգտագործվում է համացանցում, փողոցների ցուցանակներում, ճանապարհային նշաններում, պիտակների վրա և այլն։
Կիրիլիցայի ու լատինիցայի համապատասխան տառերը.
Կիրիլիցա | Լատինիցա | Կիրիլիցա | Լատինիցա | Կիրիլիցա | Լատինիցա | Կիրիլիցա | Լատինիցա |
---|---|---|---|---|---|---|---|
А а | A a | З з | Z z | Н н | N n | У у | U u |
Б б | B b | Ѕ ѕ | Dz dz | Њ њ | Nj nj | Ф ф | F f |
В в | V v | И и | I i | О о | O o | Х х | H h |
Г г | G g | Ј ј | J j | П п | P p | Ц ц | C c |
Д д | D d | К к | K k | Р р | R r | Ч ч | Č č |
Ѓ ѓ | Ǵ ǵ | Л л | L l | С с | S s | Џ џ | Dž dž |
Е е | E e | Љ љ | Lj lj | Т т | T t | Ш ш | Š š |
Ж ж | Ž ž | М м | M m | Ќ ќ | Ḱ ḱ |