Մակարդակաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մակարդակաչափ Ռեզերվուարներում, փակ անոթներում, ջրավազաններում, տեխնոլոգիական սարքավորումներում հեղուկի մակարդակը չափող սարք։ Կան գծային (չափումը կատարվում է ձողաքանոնով), լողանային, հիդրոստատիկական (մանոմետրի սկզբունքով), Էլեկտրական (կոնտակտների միացում), ֆոտոէլեկտրական (ֆոտոէլեմենտի վրա ընկնող լույսի փնջի ընդհատում), ռադիոիզոտոպային և այլ մակարդակաչափներ։ Օգտագործվում են ջերմատեխնիկայում, հիդրոտեխնիկայում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 170 CC-BY-SA-icon-80x15.png