Մածուցիկաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մածուցիկաչափ, մածուցիկություն չափող սարք։ Տարբերում են մածուցիկաչափի հետևյալ տեսակները, մազական (որոշվում է նեղ խողովակներով որոշակի քանակության հեղուկի հոսքի ժամանակը,)» գնդիկավոր (որոշվում է այն ժամանակը, որի ընթացքում ընկնող գնդիկն անցնում է հետազոտվող հեղուկի որոշակի հաստության շերտով), ռոտացիոն (չափվում է ոլորող մոմենտը կամ հետազոտվող հեղուկով բաժանված երկու համառանցք մարմիններից մեկի պտտման անկյունային արագությունը),ուլտրաձայնային (չափվում է հետազոտվող հեղուկի մեջ տեղադրված մագնիսաստրիկցիոն նյութի թիթեղում տատանումների մարման արագությունը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մածուցիկաչափություն