Մախթեշ Ռամոն
Մախթեշ Ռամոն | |
---|---|
Տեսակ | իջվածք, makhtesh? և Կար |
Երկիր | Իսրայել |
Վարչատարածք | Հարավային մարզ |
Ռամոն (եբրայերեն՝ מכתש רמון) — էրոզիոն խառնարան (մախթեշ՝ եբրայերեն՝ מַכְתֵּשׁ, մախթեշ) Նեգևի անապատում։
Խառնարանն ունի յուրահատուկ ծագում։ Լեռնային ապարների մակերեսային ամուր շերտում հողի բարձրացման արդյունքում ձևավորվել են ճաքեր, որոնց մեջ ներթափանցել է ջուր։ Սկսվել է ներքին, ավելի փափուկ ապարների էրոզիայի և անձրևաջրերով լվացման գործընթացը։ Ձևավորվել է հսկայական ստորգետնյա խոռոչ։ Ժամանակի ընթացքում բարակ վերին շերտը փլուզվել է՝ կազմելով բաց խառնարան։ Միլիոնավոր տարիների ընթացքում այն քայքայվել է սեզոնային անձրևաջրերից և սրա արդյունքում մեծացել չափերով[1]։
Ռամոնի խառնարանում երկար տարիներ իրականացվել է այնպիսի օգտակար հանածոների արդյունահանում, ինչպիսիք են կավը, գիպսը և ավազը։ Մինչև 1994 թվականը այս գործընթացը չէր վերահսկվում պետության կողմից, և հանքները խախտում էին նրա էկոլոգիական վիճակը թափոններով և բնական լանդշաֆտի խախտմամբ։
1998 թվականին Իսրայելի կառավարությունը որոշեց խառնարանի տարածքը պահպանել որպես երկրաբանական արգելոց[1]։ Մշակվել է բնական լանդշաֆտի, ինչպես նաև տարածքում բնակվող վայրի կենդանիների վերականգնման և պահպանման պլան։
Խառնարանի երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ մոտ 9 կմ և խորությունը՝ մոտ 350 մ։ Խառնարանի հատակը գտնվում է ծովի մակարդակից մոտ 500 մ բարձրության վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մախթեշ Ռամոնի խառնարան
-
Մախթեշ Ռամոն
-
Շերտերը գեղեցիկ գույներով Մախթեշ Ռամոնում
-
Մախթեշ Ռամոնի օդային տեսակետ
-
Չգործարկվող հանք Մախթեշ Ռամոնում
-
Նուբիական քարայծ Մախթեշ Ռամոնի գագաթին
-
Բնապատկեր Մախթեշ Ռամոնի կրատերից
-
Նեգևի անապատի հինգ խառնարաններից ամենամեծը՝ Մախթեշ Ռամոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Махтеш Рамон Արխիվացված 2015-02-21 Wayback Machine // guide-israel.ru.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախթեշ Ռամոն» հոդվածին։ |
|