Մալուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալուլ (Սարգսյան Գալուստ, 1823 թ․, Կարս-1887 թ․, Ալեքսանդրապոլ), հայ աշուղ։ Նվագել է ջութակ։ Ապրել է պարտիզպանությամբ։ Հեղինակ է հարյուրավոր երգերի։ Գրել է աշուղական արվեստի բոլոր ժանրերով։ Երգերի թեման իրական աշխարհն է, աշխատավոր մարդու անապահով վիճակը, տիրող անարդարությունն ու բռնությունը։ Մեծ մասամբ հորինել է թախծոտ երգեր։ Մալուլ մեծ չարիք է համարում ծուլությունը, երկչոտությունն ու անտարբերությունը, գովերգում է աշխատանքը։ Նրա երգերի զգալի մասը կորել է. 1884 թվականին հրատարակել է «Սիոնի երգեր» ժողովածուն։ Մալուլի լեզուն գրական է։ Նրա ժառանգությունը կարևոր է աշուղական դասական արվեստի կանոնների, տաղաչափության ուսումնասիրության առումով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիրակի հայ աշուղները (ժողովածու), Երևան, 1986։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 164