Jump to content

Մալակկայի գրականության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալակկայի գրականության թանգարան
Տեսակշենք և թանգարան
Երկիր Մալայզիա
ՏեղագրությունՄալակկա
ՎայրՄալակկա
Հիմնադրվել է1984
Քարտեզ
Քարտեզ

Մալակկայի գրականության թանգարան (մալայերեն՝ Muzium Sastera Melaka) ներառում է Մալայզիայի գրականության ստեղծագործությունները[1][2]։ Գտնվում է Մալայզիայի Մալակկա քաղաքում։

Թանգարանի շենքը կառուցվել է Բրիտանական Մալազիայի ժամանակաշրջանում Մալակկայում գտնվող Սուրբ Պողոս բլրի վրա։ Նախկինում թանգարանը ծառայում էր որպես Մալայզիայի վարչապետի նստավայր, այնուհետև` որպես բանտ[3]։ 1957 թվականին Մալայզիայի անկախությունից հետո մինչև 1974 թվականը այդ շենքում է տեղակայվել նաև Մալակկա քաղաքի պետության զարգացման նախարարությունը ( մալայերեն՝ Perbadanan Kemajuan Negeri): Հետո նախարարությունը տեղափոխվել է Աիր Կերոխ, որտեղ էլ գտնվում է մինչև այժմ։

1974 թվականին որոշում ընդունվեց այդ շենքում ստեղծել Մալլակկայի գրականության թանգարան։

1984 թվականին Մալազիայի վարչապետ Մոխդ Զին Աբդուլ Գնանը պաշտոնապես բացել է թանգարանը։

2008 թվականից մինչև 2009 թվականի մայիսը թանգարանում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծախսերի գումարը կազմել է 1.7 միլիոն մալազիական ռինգիտ (400 հազ. դոլլար)։

2008 թվականի հուլիսի 7-ին Մալակկա քաղաքը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2009 թվականի օգոստոսի 1-ին կայացել է թանգարանի հանդիսավոր բացումը[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ճարտարապետությունը իրականացվել է մալազիական դասական ոճով։ Այն ունի նստավայրի տեսք, իսկ նախասրահը կարծես հյուրասենյակ լինի։ Շենքը երկհարկանի է։ Թանգարանն զբաղեցնում է գլխավոր շենքին հարող մասնաշենքը[5]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային ցուցանմուշների ցանկում ընդգրկված են Մալակկայի պատմական դպրությունը, Մունսուի Աբդուլի ստեղծագործությունները և մալազիացիների ազգային ստեղծագործությունները։ Թանգարանի նախասենյակում ցուցադրված է որմնանկար, որը պատկերում է Մալազիայի գրականության զարգացումը քարե սալիկներից մինչև արաբական գրերի ստեղծումը։ Առանձնահատուկ տեղ է նվիրված նաև Խանգե Տուագի պատմությունններին։ Ինչպես նաև թանգարանում ներկայացված են մալայզիացիների 16-րդ դարի գրքրեր, մալայզիական հեղինակների կողմից նվիրված գրքեր։ Ցուցանմունշները ներկայացված են գրաֆիկական սյուներով, աուդիո և վիդեո էֆֆեկտներով և գրքային տաղավարներով։

Աշխատանքային ժամեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը աշխատում է ամեն օր 9:00-ից 17:30[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Virtual Museum Melaka». www.virtualmuseummelaka.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. «Muzium-muzium Di Negeri Melaka |MyRokan». www.myrokan.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Muzium Sastera Melaka dibaik pulih RM1.7 juta». Utusan Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Muzium Sastera kini dibuka semula». Utusan Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Литературный музей | Места на карте мира». еСоседи. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «Literature Museum» (անգլերեն). AmazingMelaka.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալակկայի գրականության թանգարան» հոդվածին։