Մալախովսկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալախովսկիներ
POL COA Małachowski.svg
Տեսակազնվական տոհմ և Polish noble family?
ԵրկիրԼիտվա, Լեհաստան
ԾագումԽորխոռունիներ
ՏիտղոսներԿոմսեր
Ազգային
պատկանելիություն
Հայ

Մալախովսկիներ (լեհ.՝ Małachowski, ռուս.՝ Малаховские, գրաբ.՝ Մալախօվսքի կամ Մալխասօվսքի), հայկական ծագումով՝ լեհական կոմսերի նշանավոր ազնվական տոհմ՝ սկզբում Լիտվայում, այնուհետև Լեհաստանում: Սերվել են Խորխոռունիների նախարարական տոհմից:

Հայկական ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմի հայկական ծագման մասին նշում է Մխիթարյան միաբանության անդամ, հայ բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը իր Դարապատում նկարագրողական աշխատությունում, որի մեջ վարդապետը լեհահայոց թեմը հիշատակելիս՝ հիշում է նաև Մալախովսկի իշխանին և նրա տոհմը.

«Աս Մալախօվսքի ցեղը, որ լիթուանիային մէջը պինտ, երևելի ցեղերէն է, հայու ազգէն են ինջած, ինչպէս իրենք՝ լեհէրնալ կըսեն. աս ցեղս առաջ կըսվեր Խորխոռունիք, ետքը մեր Վաղարշակ թագաւորի օրը Մաղխազունիքալ ըսվեցան, որոնք ետքը լեհ փախչելով, հոն իրենց անունը փոխվելով Մալախօվսքի ըսվեցան: Այս ցեղին մարդիկնէրը ըլլալով կտրիճ ու յաղթանդամ՝ իրենց պաշտօնը եղավ հայու թագաւորին թիկնապահ (սիլէհտար) ըլլալ, հիմիկվան մալախօվսքինէրնալ լեհին մէջը նոյնպէս սրտոտ մարդիկնէր են, ու ամմէննալ զարհուրելի դէմքով, անանկ որ իրենց դէմքովնալ կըճանչցըվին որ օտար ազգէն են եկած, ինչպէս էին Մաղխազունի հայու ցեղը:[1]»

Նույնը նաև հաստատվում է Ղուկաս Ինճինճյանի «Հնախոսություն» աշխատությունում, որտեղ նա նշում է, որ Մալախովսկի կամ Մալխասովսկի անունը Մաղխազունիների հին տոհմի նոր անունն է[2]:


Տոհմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալախովսկի կոմսերի տոհմը ծագում է Նալենչի զինանշանի հին լեհական ազնվական տոհմերից, սկզբնական շրջանում բնակություն հաստատելով Սիերաձի վոևոդությունում և զբաղեցնելով բարձր տեղեր պետությունում: Կոմսական արժանավորթույուն առաջինը ստացել է Մեծ Թագի Կանցլեր Յան Մալախովսկու (1698-1762) որդին՝ Ստանիսլավ Մալախովսկին (1736-1809):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դարապատում, որ է Աշխարհամար կամ Ընդհանուր Պատմութիւն», Ղուկաս Ինճիճյան Հատոր 2, Դար ութուտասաներորդ 1757-1768, Վենետիկ-Սբ. Ղազար, 1824, էջ 226-227
  2. «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», Ղուկաս Ինճիճյան, հատոր Բ, Վէնէտիկ, 1835, էջ 198

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դարապատում, որ է Աշխարհամար կամ Ընդհանուր Պատմութիւն», Ղուկաս Ինճիճյան, Հատոր 2, Դար ութուտասաներորդ 1757-1768, Վենետիկ-Սբ. Ղազար, 1824, էջ 226-227
  • «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», Ղուկաս Ինճիճյան, հատոր Բ, Վէնէտիկ, 1835, էջ 198