Մալագայի ալկասաբա
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![]() | |
Տեսակ | Մալագայի ալկասաբա |
Տեղագրություն | 36°43′16″ հս․ լ. 04°24′57″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Մալագա[1][2] |
Երկիր | Իսպանիա |
Համալիրի մաս | Conjunto Alcazabilla?[2] |
Կազմված է մասերից | Puerta de Granados?[2] և Puerta del Cristo?[2] |
Կառուցված | 1057 |
Պատվիրող | Hammudid dynasty? |
Ճարտարապետական ոճ | Islamic art of the Emirate and the Caliphate? |
![]() | |
![]() | |
Alcazaba of Málaga Վիքիպահեստում |
Մալագայի ալկասաբա (իսպ.՝ Alcazaba de Málaga), արաբական ամրոց Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի հարավում գտնվող Մալագա քաղաքում[3]։ 1931 թվականի հունիսի 3-ի հրամանով Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Մալագայի ալկասաբան ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0000729 գրանցման համարի տակ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը հիմնադրվել է 7-րդ դարում, սակայն հիմնական շինարարական աշխատանքները կատարվել են 11-րդ դարում Գրանադայում իշխող Զիրդյան տոհմի կողմից նահանգապեի այցելության համար: Այն շատ լավ պահպանված ալկասաբա տեսակի ամրոցներից մեկն է: Մուտքի դարպասների մոտ պահպանվել է 2-րդ դարի Հին Հռոմեական թատրոնի ավերակները, որը ներկայումս արդեն վերակառուցվել է: Ամրոցի շինարարության համար օգտագործվել է այդ թատրոնի շինանյութերից:
Ամրոցը կառուցվել է նավահանգստի մոտ՝ քաղաքի կենտրոնում, բլրի վրա և բաղկացած է երկու պարսպաշարից: Նախկինում պարսպաշաը միացած է եղել քաղաքի պարսպաշարին, այդ կերպ ստեղծելով երրորդ պարսպաշարը: Առաջին շերտը ունեցել է պաշտպանողական աշտարակներ, կառուցվել է բլրի ռելիեֆին համապատասխան, այդ կերպ պաշտպանելով ամբողջական ներքին տարածքը: Մուտքը կոչվում է Պուերտա դե լա Բովեդա (իսպ.՝ Puerta de la Bóveda) (Կամարակապ Դարպաս), սակայն ներկայումս ամրոց կարելի է մուտք գործել նաև վերելակով: Մուտքի դարպասները այնպես է եղել ստեղծված, որ խոչընդոտ էր ամրոց մտնող զորքի առաջընթացը: Ճանապարհը անցնում է գեղեցիկ այգիների ներսում, որտեղ շատ են քանդակազարդ շատրվանները: Այնուհետև ճանապարհը անցնում է Պուերտա դե լաս Կոլումնասով (իսպ.՝ Puerta de las Columnas) (Սյունների Դարպաս), որոնց շինարարության համար նույնպես օգտագործվել էր հռոմեական շինությունների շինանյութը: Այնուհետև ճանապարհը կտրուկ շեղվում է դեպի Տոռե դել Կրիստո (իսպ.՝ Torre del Cristo) (Քրիստոսի Աշտարակ), որը նույնպես նախատեսված էր դանդաղեցնելու գրոհող զորքի առաջընթացը:
Ներքին պարսպաշարը կարելի էր հաղթահարել միայն Պուերտա դե լոս Կուարտոս դե Գրանադա (իսպ.՝ Puerta de los Cuartos de Granada) (Գրանադայի բնակարանների Դարպաս), որը կատարում էր պալատի արևմտյան կողմի պաշտպանողական ֆունկցիան: Արևելյան կողմում գտնվում է Տոռե դել Հոմենաջեն (իսպ.՝ Torre del Homenaje) (Երկրպագության Աշտարակ), որը ներկայումս կիսավեր է: Երկրորդ պարսպաշարի ներսում գտնվում է պալատը և այլ օժանդակ շինություններ, որոնք կառուցվել են 11-14 դարերի ընթացքում[4]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=es&srlang=es&srid=RI-51-0000729 — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 (unspecified title) (իսպ.) — 2007.
- ↑ Málaga y la colonización púnica en el sudeste peninsular, página 124
- ↑ Dialnet.es, Fanny de Carranza Sell, La alcazaba de Málaga. Historia a través de su imagen, 2011, página 56
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Alcazaba» (Spanish)։ Ayuntamiento de Málaga։ Վերցված է դեկտեմբերի 14, 2006
- «Alcazaba»։ Área de Turismo, Ayuntamiento de Málaga։ Վերցված է սեպտեմբերի 5, 2008
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալագայի ալկասաբա կատեգորիայում։ |