Մաթիլդ Մենենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաթիլդ Մենենդես
Matilde Menendez.jpg
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ հոգեբույժ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1944
Ծննդավայր Արգենտինա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
 
Կայք՝ matildemenendez.com

Մաթիլդ Սվատեց դե Մենենդես (իսպ.՝ Matilde Menéndez, 1944, Արգենտինա), արգենտինացի հոգեբույժ, որը 1991 թվականի հունվարի 17-ից մինչև 1992 թվականի հունվարի 10-ը հանդես է եկել որպես Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիների միջնորդ, իսկ 1992 թվականի փետրվարի 3-ից մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը՝ Արգենտինայի առողջապահության նախարարության «Բժշկական ուշադրության համապարփակ ծրագիր» նախագծի խորհրդի նախագահ։ Վերջին պաշտոնում նրա անձը կապվել է կոռուպցիայի դեպքերի հետ․ բոլոր մեղադրանքները դատարանում մերժվել են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկի որակավորումն ստացել է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ։ Ուսանողական տարիներին պերոնիզմի ակտիվ ջատագով լինելուց հետո 1974 թվականին նշանակվել է Արգենտինայի ազգային կոնգրեսի սննդի քաղաքականության և մատակարարման ազգային հանձնաժողովի համակարգող, ինչպես նաև սննդառության հանձնաժողովի համակարգող։

Երկրում դեմոկրատիան հաստատվելուց հետո դարձել է առողջապահության դաշնային խորհրդի քարտուղար, Արգենտինայի պատգամավորների պալատի և սենատի սոցիալական աջակցության և հանրային առողջության հանձնաժողովի խորհրդական։ 1987 թվականին ստեղծել է թմրամոլության կանխարգելմանը նվիրված «Por Venir» հիմնադրամը։ 1988 թվականին նշանակվել է Բուենոս Այրես պրովինցիայի սոցիալական բժշկության քարտուղարի օգնական։ 1989 թվականին դարձել է հանրային առողջության առաջին կին քարտուղարը, իսկ 1991 թվականին՝ Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիների առաջին կին միջնորդը։ 1992 թվականին նախագահ Կառլոս Մենեմի կողմից հրավիրվել է զբաղեցնելու «Բժշկական ուշադրության համապարփակ ծրագիր» նախագծի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[1]։ Այս տնօրինությունը բաղկացած էր աշխատանքի գլխավոր դաշնակցության և կենսաթոշակառուների կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Իր պաշտոնավարման ընթացքում փոփոխություն է կատարել նպաստի վճարման համակարգում, որն այժմ հիմնվել է մատակարարներին մեկ շնչի հաշվով ամսական վճարների ֆիքսված քանակի վրա[1], նաև ընդհանրացրել է «PAMI Listens» համակարգը 24-ժամյա հեռախոսագծով օգտվողներից հարցումներ, բողոքներ և առաջարկներ ստանալու համար։

Ներկայումս, ըստ իր սեփական կայքի, Մենենդեսն զբաղվում է ուսուցչությամբ, նաև ազգային և միջազգային մասնավոր և պետական կազմակերպությունների խորհրդատու և խորհրդական է, ստեղծում է ծրագրեր ու հիմնում հանրային առողջությանը նվիրված ինստիտուտներ։

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական ուշադրության համապարփակ ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն դեպքից հետո, երբ մատակարարներին գտել ու նկարահանել են ծրարներով, որտեղ մեկ շնչի հաշվով վճարների արժեքի 25%-ի չափով գումարներ են եղել[2][3]՝ ենթադրաբար նախատեսված ծրագրի պաշտոնյաների համար որպես կաշառք[2][4], կատարվել են մի շարք դատապարտումներ, որոնք մեղադրանքների՝ լրատվամիջոցների լայնորեն լուսաբանման հետ[5] սկանդալի առիթ են հանդիսացել[6]։ Ծրագրի պաշտոնյաներն ու ղեկավարները մեղադրվել են մատակարարներից ամսական կաշառք գանձելու մեջ (որն ավելի հեշտ կոչվել է «վերադարձ»)․ վերջիններս այս կերպ շարունակել են լինել կազմակերպության հետվճարման համակարգի մի մասը[7]։

Նախագահը և նրա խորհուրդը մեղադրվել են 32 քրեական գործերով տարբեր հանցագործությունների համար, որոնք ներկայացվել են մայրաքաղաքի Դաշնային դատարաններ այնպիսի մեղադրանքներով, ինչպիսիք են՝ անձնական վարսավիրի ենթադրյալ վարձելն ու էլեկտրակարդիախթանիչների գնման նպատակով հավելավճարների վճարումը։ Մենենդեսն իր ամբողջ թիմով որոշել է հրաժարական տալ[7][8], իսկ նախագիծը հետագայում դարձել է կառավարության միջամտության առարկա[9]։

Հինգից ինը տարվա հետաքննությունից հետո, հարյուրավոր վկաների հայտարարությունների և վկայությունների առկայության պայմաններում այն 32 մեղադրանքները, որոնք վերաբերում էին նրա նախագահության ժամանակահատվածին, հանցագործության բացակայության պատճառով լուծարվել են։

Մեղադրանքի հետկանչ՝ կապված Արգենտինա-իսրայելական փոխադարձ ասոցիացիայի դեպքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենենդեսի հետ կապված մեկ այլ դատական գործ եղել է 2003 թվականի նրա հետապնդումը Արգենտինա-իսրայելական փոխադարձ ասոցիացիայի ռմբկոծման դեպքի կեղծ վկայության հետ կապված[10], որտեղ նրան մեղադրել են իր փաստաբան Կունեո Լիարոնայի հետ հեռախոսազրույցի մասին վկայությունը կեղծելու մեջ։ Դա վերաբերել է մի տեսանյութի, որը ենթադրաբար նպատակ է ունեցել դատավոր Խուան Խոսե Գալեանոյից ինչ-որ բան կորզելու։ Հետագայում նրա հետապնդումը հետ է կանչվել, քանի որ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել դատարան[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Un negocio de los grandes» [A Business of the Great]։ La Nación (Spanish)։ 15 November 1998։ Վերցված է 21 October 2018 
  2. 2,0 2,1 Viau Susana (11 November 1998)։ «Ahora sí que PAMI te escucha» [Now, PAMI Listens to You]։ Página/12 (Spanish)։ Վերցված է 21 October 2018 
  3. Hauser Irina (29 November 2001)։ «'Acá la nota de color soy yo'» ['Here the Note of Color is Me']։ Página/12 (Spanish)։ Վերցված է 21 October 2018 
  4. «Un paso polémico por el Pami» [A Controversial Step for the PAMI]։ La Voz del Interior (Spanish)։ Télam։ 12 March 2003։ Վերցված է 21 October 2018 
  5. «Procesan a ex directores del PAMI» [Former PAMI Directors Prosecuted]։ La Nación (Spanish)։ 19 February 1998։ Վերցված է 21 October 2018 
  6. «El copyright de Matilde»։ Página/12 (Spanish)։ 16 September 2007։ Վերցված է 21 October 2018 
  7. 7,0 7,1 Ventura Adrián (28 June 1997)։ «Por la denuncia de coimas fue indagada Matilde Menéndez» [Matilde Menéndez Investigated for the Allegation of Bribes]։ La Nación (Spanish)։ Վերցված է 21 October 2018 
  8. «Citan a Matilde Menéndez por irregularidades en el PAMI» [Matilde Menéndez Cited for Irregularities at PAMI]։ Clarín (Spanish)։ 11 November 1998։ Վերցված է 21 October 2018 
  9. «El PAMI fue intervenido por seis meses» [PAMI Intervened for Six Months]։ La Nación (Spanish)։ 9 July 2003։ Վերցված է 21 October 2018 
  10. «Matilde Menéndez declaró en la causa AMIA y quedó presa» [Matilde Menéndez Testifies in AMIA Case and is Held]։ El Día (Spanish)։ 12 March 2003։ Վերցված է 21 October 2018 
  11. «Anularon el proceso a Matilde Menéndez» [Prosecution of Matilde Menéndez Annulled]։ La Nueva (Spanish) (Buenos Aires)։ Télam։ 9 June 2005։ Վերցված է 21 October 2018 
  12. «PAMI: Matilde Menéndez Dismissal»։ Diario Popular (Spanish)։ 20 April 2006։ Վերցված է 21 October 2018 

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • El libro negro de la corrupción. Todos los nombres, todos los casos [The Black Book of Corruption. All Names, All CasesVeintitrés (Spanish) XXI (24)։ 23 December 1998: 8–58 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]