ՄաթՎորքս
ՄաթՎորքս MathWorks | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1984 |
Վայր | Նաթիկ, Մասսաչուսեթս |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | Մաթեմատիկական հաշվողական ծրագիր |
Արտադրանք | Մաթլաբ, Սիմուլինկ |
Գործառնական շահույթ | 1050 միլիոն դոլար (2019) |
Աշխատողների թիվ | 2800 (2013) |
Կայք | mathworks.com |
Մասնակից է | Business Software Alliance[1] |
![]() |
ՄաթՎորքս (անգլ.՝ MathWorks), ամերիկյան մասնավոր կազմակերպություն, որը մասնագիտանում է մաթեմատիկական հաշվողական ծրագրաշարի մեջ։ Դրա հիմնական արտադրանքը ներառում է Մաթլաբ և Սիմուլինկ, որոնք աջակցում են տվյալների վերլուծությանը և սիմուլյացիային։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության հիմնական արտադրանքը՝ Մաթլաբը, ստեղծվել է 1970-ականներին Քլիվ Մոլերի կողմից, ով այդ ժամանակ Նյու Մեխիկո համալսարանի համակարգչային գիտության ամբիոնի վարիչ էր։ Դա անվճար գործիք էր համալսարանի դասախոսների համար։ Ջեք Լիթլը, ով, ի վերջո, հիմնադրեց ընկերությունը, պատահաբար գտավ այդ գործիքը, երբ նա Սթենֆորդի համալսարանի էլեկտրատեխնիկա ֆակուլտետի շրջանավարտ էր[2][3]։
Լիթլն ու Սթիվ Բանգերտը վերափոխեցին Մաթլաբի կոդը C- ում, մինչդեռ նրանք գործընկերներ էին ինժեներական ընկերությունում[2][4] ։ 1984-ին նրանք հիմնադրեցին ՄաթՎորքսը ՝ Մոլերի հետ միասին[4] , Լիթլը սպառեց այն իր տանից` Պորտոլա հովտում, Կալիֆոռնիա[5]։ Լիթլը առաջին հաճախորդներին սկավառակներ ուղարկեց պայուսակներում (սննդի պահեստավորման տոպրակներում)[6]։ Ընկերությունը 1985 թվականի փետրվարին վաճառեց իր առաջին պատվերը ՝ Մաթլաբի 10 օրինակ ՝ 500 դոլարով Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին (MIT)[7]։ Մի քանի տարի անց Լիթլն ու ընկերությունը տեղափոխվեցին Մասսաչուսեթս[5][8], և Լիթլը վարձեց Ժաննա Օ'Կեֆին ՝ համակարգչային փորձառու գործադիր, որպեսզի օգնի բիզնեսը պաշտոնականացնելու[2]։ 1997-ին ՄաթՎորքսը եկամտաբեր էր ՝ պահանջելով մոտ 50 միլիոն դոլար եկամուտ և ուներ շուրջ 380 աշխատող[2]։

1999 թ.-ին ՄաթՎորքսը տեղափոխվեց Մասսաչուսեթս՝ Նաթիկում գտնվող Էփըլ Հիլլ գրասենյակային համալիր ՝ 2008 և 2009 թվականներին ձեռք բերելով համալիրի լրացուցիչ շենքեր[9], ի վերջո, գրավելով ամբողջ կամպուսը։ ՄաթՎորքսն ավելի ընդլայնվեց 2013 թ.-ին ՝ գնելով Բոստոնի գիտական հին շտաբի կամպուսը, որը մոտ է ՄաթՎորքսի շտաբներին Նաթիկում[10]։
Մինչև 2018 թվականը ընկերությունը Նաթիկում ուներ շուրջ 3000 աշխատակից և ասում էր, որ ունի շուրջ 900 միլիոն դոլար եկամուտ[11]։
Արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության երկու առաջատար արտադրանքներն են Մաթլաբը, որը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս վերլուծել և պատկերացնել տվյալները և մշակել ալգորիթմներ, իսկ Սիմուլինկը ՝ գրաֆիկական և սիմուլյացիոն միջավայր է՝ դինամիկ համակարգերի վրա հիմնված նախագծման համար[12][13]։ Մաթլաբը և Սիմուլինկն օգտագործվում են օդատիեզերական, ավտոմոբիլային, ծրագրային և այլ ոլորտներում[14]։ Ընկերության մյուս արտադրանքներն են՝ Փոլիսփեյս, ՍիմԻվենթս և Սթեյթֆլո։
Կորպորատիվ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտելեկտուալ ունեցվածք և մրցակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց ներկայացրեց ՄաթՎորքսի և Վինդ Ռիվեր Համակարգի դեմ ՝ պնդելով, որ իրենց միջև համաձայնագիրը խախտում է հակամենաշնորհային օրենքները։ Համաձայնագրում նշված է, որ երկու ընկերությունները պայմանավորվել են դադարեցնել մրցակցությունը դինամիկ կառավարման համակարգի ձևավորման ծրագրային ոլորտում, ընդ որում ՄաթՎորքսը միայնակ վաճառում է Վինդ Ռիվերի Մատրիքքս ծրագիրը և որ Վինդ Ռիվերը կդադարեցնի այդ ոլորտում բոլոր հետազոտություններն ու զարգացումը, նաև՝ վաճառքը։ Երկու ընկերություններն էլ ի վերջո համաձայնության եկան Արդարադատության նախարարության հետ և պայմանավորվեցին MATRIXx ծրագրակազմը վաճառել երրորդ կողմի։ 2001-ին ՄաթՎորքսի ընդհանուր վաճառքը կազմում էր 200 միլիոն դոլար, իսկ դինամիկ կառավարման համակարգի ձևավորման ծրագրակազմը կազմում էր այդ վաճառքների կեսը[15]։
2003 թ.-ին ՄաթՎորքսի Սիմուլինկ ծրագրակազմը խախտել է Ազգային Գործիքներից 3 արտոնագիր, որը վերաբերում է տվյալների հոսքի դիագրամներին, որոշում, որը հաստատվել էր վերաքննիչ դատարանի կողմից 2004 թ-ին[16]։
2011-ին ՄաթՎորքը դատական գործ հարուցեց ԱքսելըրԱյսին `մեկ դատարանում հեղինակային իրավունքի խախտման համար, նաև արտոնագրային և ապրանքային նշանի խախտման մեջ` մեկ այլ դատարանում։ ԱքսելըրԱյսը երկու դեպքում էլ ընդունեց համաձայնության հրամանագրերը, նախքան դատավարությունների սկսվելը[17]։
2012 թ.-ին Եվրահանձնաժողովը բացեց հակամենաշնորհային հետաքննություն ՄաթՎորքսի նկատմամբ այն բանից հետո, երբ մրցակիցները պնդեցին, որ ՄաթՎորքսը մերժել է արտոնագրեր տրամադրել իր ինտելեկտուալ ունեցվածքի համար, ինչը մարդկանց թույլ կտա ստեղծել իր արտադրանքի հետ փոխգործունակ ծրագրեր[18][19]։ Գործը փակվեց 2014 թ-ին[20]։
Լոգո[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոգոն ներկայացնում է մի բարակ L- ձևավորված մեմբրանի առաջին թրթռման մոդելը, որոնք ամրացված են ծայրերին և կառավարվում են ալիքի հավասարմամբ, ինչը Մոլերի ատենախոսության թեման էր[3]։
Համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունն ամեն տարի հովանավորում է ինժեներական մի շարք ուսանողական մրցույթներ, ներառյալ ԷքոՔԱՐ-ը՝ Միացյալ Նահանգների Էներգետիկայի բաժնի (DOE) և Ջեներալ Մոթորսի (GM) ստեղծած առաջատար տրանսպորտային տեխնիկայի մրցույթ[21]։ ՄաթՎորքը հովանավորեց նաև Լոնդոնի Գիտությունների թանգարանում մաթեմատիկայի ցուցահանդեսը[22]։
Կոդավորող համայնքում ՄաթՎորքսը հյուրընկալում է Մաթլաբ Սենթրալին՝ առցանց փոխանակում, որտեղ օգտվողները հարցնում և պատասխանում են հարցերին և կիսվում են կոդերով:Մաթլաբ Սենթրալը ներկայումս ունի ավելի քան 145,000 հարց իր Մաթլաբ Պատասխանների շտեմարանում[23]։ Ընկերությունն ակտիվորեն աջակցում է բազմաթիվ գիտական հաստատությունների `ՍԹեՄ կրթությունը բարելավելու համար[24][25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.bsa.org/membership
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Blanton Kimberly (ապրիլի 20, 1997)։ «At Mathworks, support + fun = success CEO Jack Little believes in power of his workers -- and their ideas»։ The Boston Globe։ էջ J5։ Վերցված է հունվարի 10, 2019
- ↑ 3,0 3,1 Haigh Thomas (January 2008)։ «Cleve Moler: Mathematical Software Pioneer and Creator of MATLAB»։ IEEE Annals of the History of Computing 30 (1): 87–91։ doi:10.1109/MAHC.2008.2
- ↑ 4,0 4,1 Nagar Sandeep (2017)։ Introduction to MATLAB for Engineers and Scientists: Solutions for Numerical Computation and Modeling։ New York: Apress։ էջ 3։ ISBN 1484231899։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ 5,0 5,1 Higham Nicholas (մարտի 16, 2017)։ «Tracing the Early History of MATLAB Through SIAM News»։ SIAM News։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Blanton Kimberly (ապրիլի 20, 1997)։ «At Mathworks, support + fun = success CEO Jack Little believes in power of his workers -- and their ideas»։ The Boston Globe։ էջ J1։ Վերցված է հունվարի 10, 2019
- ↑ Ogewell Verdi (ապրիլի 25, 2016)։ «MathWorks: Product Digitization is a Boost for Smart Algorithms and Simulation»։ Engineering.com։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Chesto Jon (հունիսի 18, 2018)։ «MathWorks expansion could bring up to 2,000 new jobs to Natick in the next five years»։ The Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-01-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ Breitrose Charlie (դեկտեմբերի 30, 2009)։ «MathWorks buys Natick building to create campus»։ The Metrowest Daily News
- ↑ Grillo Thomas (ապրիլի 5, 2013)։ «MathWorks pays $55M for Boston Scientific’s Natick HQ»։ Boston Business Journal
- ↑ Chesto Jon (հունիսի 15, 2018)։ «Natick software firm to add 2,000 local jobs within five years»։ Boston Globe։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-06-ին։ Վերցված է 2019-09-01
- ↑ «Matlab edges closer to electronic design automation world»։ EE Times։ հոկտեմբերի 4, 2004։ Վերցված է հուլիսի 17, 2017
- ↑ Ogewell Verdi (ապրիլի 25, 2016)։ «MathWorks: Product Digitization is a Boost for Smart Algorithms and Simulation»։ Engineering.com։ Վերցված է օգոստոսի 4, 2017
- ↑ Welker Grant (մայիսի 29, 2017)։ «MathWorks now in more than 180 countries»։ Worcester Business Journal Online
- ↑ «Press release: Justice Department Reaches Settlement with The MathWorks Inc.»։ US Department of Justice։ օգոստոսի 15, 2002
- ↑ «Federal Circuit Affirms Decision For National Instruments In Patent Suit Vs. Mathworks»։ Law360 (անգլերեն)։ սեպտեմբերի 7, 2004
- ↑ «MathWorks wins copyright and patent infringement cases»։ Jones Day։ Վերցված է սեպտեմբերի 16, 2017
- ↑ «Commission opens interoperability proceedings against MathWorks»։ King & Wood Mallesons (անգլերեն)։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2019-09-01
- ↑ «Opening of Proceedings»։ European Commission։ փետրվարի 29, 2012
- ↑ «Closing of Proceedings»։ European Commission։ սեպտեմբերի 2, 2014։ «The Commission decided, as a result of the formal investigation, to close the antitrust proceedings initiated on 29 February 2012 against MathWorks in case AT.39840.»
- ↑ Lulka Jess (հոկտեմբերի 14, 2015)։ «EcoCAR3 and MathWorks Partner for Advanced Vehicle Technology»։ Digital Engineering։ Վերցված է հուլիսի 17, 2017
- ↑ Booth Nick։ «MathWorks - the proof is in the Science Museum»։ Computer Weekly (22 December 2016)։ Վերցված է հուլիսի 17, 2017
- ↑ Waterman Pamela J. (հունիսի 1, 2015)։ «Mainstreaming Math Tools for Engineers»։ Digital Engineering։ Վերցված է հուլիսի 17, 2017
- ↑ «MathWorks supports MIT with $2M funding»։ Worcester Business Journal Online։ մարտի 21, 2014։ Վերցված է հուլիսի 17, 2017
- ↑ «MathWorks Sponsors Boston STEM Week»։ Digital Engineering։ հոկտեմբերի 10, 2016։ Վերցված է հուլիսի 17, 2017
Հավելյալ ընթերցանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Higham Nicholas (մարտի 16, 2017)։ «Tracing the Early History of MATLAB Through SIAM News»։ SIAM News
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
ՄաթՎորքս Վիքիպահեստում |
---|
|