Մագնիսամեխանիկական երևույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսամեխանիկական երևույթներ, գիրոմագնիսական երևույթներ, երևույթներ, որոնցում դրսևորվում է միկրոմասնիկների (ատոմներ, մոլեկուլներ) մագնիսական և մեխանիկական մոմենտների կապը։ Մագնիսամեխանիկական երևույթների դիտման զանազան փորձեր բերվում են հետևյալ երկու տարբերակներին՝ ա. նմուշի մագնիսացում՝ պտտման ժամանակ, բ. նմուշի պտույտ՝ մագնիսացման դեպքում (մագնիսացումն իրագործվում է արտաքին մագնիսական դաշտի միջոցով)։ Պտտման ժամանակ նմուշի մագնիսացում առաջինը դիտել է ամերիկացի գիտնական Ս. Բարնետը (անգլ.՝S. Barnett, 1873-1956) 1909-ին։ Երկրորդ տարբերակը՝ էյնշտեյնի-դը Հաազի էֆեկտ, 1915-ին հաջողությամբ իրականացրել են Ա. էյնշտեյնը և Վ. դը Տաազը (W. de Haas, 1878-1960)։ Այդ փորձերում չափելով ֆեռոմագնիսական նյութերի ատոմների մագնիսական և մեխանիկական մոմենտների հարաբերությունը (մագնիսամեխանիկական հարաբերություն)՝ ɣ=ge/2mc (e-ն էլեկտրոնի լիցքն է, m-ը՝ զանգվածը, c-ն՝ լույսի արագությունը, իսկ g-ն տվյալ նյութի համար հաստատուն մեծություն է և կոչվում է g-ֆակտոր), գնահատվել է g-ֆակտորի թվային արժեքը, որն աոացվել է մոտավորապես 2։ Ներկայումս g-ի որոշման համար կիրառվում են ավելի ճշգրիտ՝ ռեզոնանսային մեթոդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 120 CC-BY-SA-icon-80x15.png