Ճկուն բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճկուն բյուջե (անգլ.՝ flexible budget), բյուջե, որը հնարավորություն է տալիս իր աղբյուրները ճշգրտել ակտիվ գործունեության տարբեր մակարդակներում (վաճառքի ծավալներով)։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի պրոֆեսոր Քոլին Դրուրին ճկուն բյուջեն սահմանել է որպես բյուջե, որը կարող է ճշգրտվել ակտիվ գործունեության տարբեր մակարդակներում։ Ճկուն բյուջեում օգտագործվում են նորմատիվային ճկուն ցուցանիշներ[1]։

Ամերիկացի պրոֆեսոր Ռեյ Հարիսոնը ճկուն բյուջեն սահմանել է որպես բյուջե, որը գնահատում է այն ծախսերը, որոնք կատարվելու են բիզնեսի ցանկացած մակարդակի դեպքում` որոշակի գործունեության ծավալների շրջանակներում[2]։

Չվերահսկվող գործոնները (արտաքին հանգամանքները, որոնք հայտնի չեն և համապատասխանաբար չեն պլանավորվել) փոխում են (մեծացնում կամ պակասեցնում) փոփոխական ծախսերի արժեքները բյուջեի կետերում, իսկ հիմնական ծախսերը մնում են անփոփոխ։ Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կառավարիչը, չվերահսկվող ակտիվ գործունեության գործոնների խեղաթյուրող ազդեցության առկայության դեպքում, սկսում է հաշվի առնել այդ շեղումները։ Սկզբնական բյուջեն ճշգրտվում է փոփոխական ինքնարժեքի առարկաների մասով, ըստ ակտիվ գործունեության իրական մակարդակի՝ ստեղծելով ճկուն բյուջե, որն այնուհետև վերլուծվում է[1]։

Համաձայն ամերիկացի պրոֆեսոր Չարլզ Հորնգրենի պլանավորված եկամուտների կամ պլանավորված ծախսերի հիման վրա ճշգրտված արտադրանքի (կամ վաճառքի) իրական ծավալը ձևավորում է ճկուն բյուջեն։ Ճկուն բյուջեն օգտագործում է փաստացի թողարկման ծավալը կամ արտադրանքի վաճառքը, իսկ կայուն բյուջեն օգտագործում է թողարկման պլանավորված մակարդակը կամ վաճառքը։ Հետևաբար, ճկուն բյուջեի օգտագործումը, ի տարբերություն կայուն բյուջեի, կառավարիչներին թույլ է տալիս ավելի շատ տեղեկատվություն ստանալ շեղումների վերաբերյալ[3]։

Ճկուն բյուջեի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Չ. Հորգրենի՝ ճկուն բյուջեի ձևավորումը նկարագրվում է հետևյալ քայլերով[3].

  1. ձևավորվում է պլանավորման ցուցանիշները (վաճառքի գին, արտադրության մեկ միավորի փոփոխական ծախսեր և հիմնական ծախսեր),
  2. ձևավորվում է թողարկված և վաճառված ապրանքների փաստացի քանակը,
  3. ճկուն բյուջեի եկամուտները ձևավորվում են պլանավորված գնի և թողարկված ու վաճառված ապրանքների իրական քանակի հիման վրա։
  4. ճկուն բյուջետային ծախսերը ձևավորվում են ելքային միավորի համար նախատեսված պլանային փոփոխական ծախսերի, արդյունքի և արտադրանքի իրական քանակի ու պլանավորված հիմնական ծախսերի հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Друри К. Управленческий и производственный учёт. Вводный курс. — 5-е изд.. — М.: Юнити-Дана, 2016. — С. 447. — 735 с.
  2. Гаррисон Р., Норин Э., Брюэр П. Управленческий учёт. — 12-е изд.. — СПб.: Питер, 2010. — С. 486. — 592 с.
  3. 3,0 3,1 Хорнгрен Ч., Фостер Дж., Датар Ш. Управленческий учёт. — 10-е изд.. — СПб.: Питер, 2007. — С. 294—297. — 1008 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]