Ճիտին պարտքը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ճիտին պարտքը | |
---|---|
Հեղինակ | Գրիգոր Զոհրապ |
Տեսակ | Նորավեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1892 |
Շարք | «Կյանքը ինչպես որ է» |
Վիքիդարան | Ճիտին պարտքը |
Ճիտին պարտքը, հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի նորավեպերից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավեպը Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» շարքից է։ Նորավեպի սյուժեն զարգանում է խոր հոգեբանական զննությունների ուղիով։ Նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան, խոշոր առևտրականությանը զոհ գնացած մարդկանցից մեկն էր։ Նրա օրինակով Զոհրապը ցույց է տալիս ողջ հասարակական խավի ողբերգությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաճառական Հուսեփ աղան սնանկացել է։ Նրա կինը մահացել է՝ ամուսնուն թողնելով երկու դուստր։ Աղջիկները, չիմանալով աղայի ֆինանսական ծանր վիճակի մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան։ Հայրը, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավեպը բաղկացած է 8 փոքրածավալ գլուխներից։ Առաջին գլխում ներկայացվում է հերոսի կաշվե պայուսակը, որը նրա հոգսերի խորհրդանիշն էր։ Երկրորդ գլխում ներկայացվում է գլխավոր հերոս Հուսեփ աղան։ Հաջորդ գլխում ներկայացվում են առևտրական հարաբերությունները, ֆինանսական վիճակի վատթարացումը և այլն։ Նախավերջին գլխում ներկայացվում է ողբերգական հանգուցալուծումը, երբ Հուսեփ աղան ինքնասպան է լինում։ Ութերորդ գլխում նկարագրվում է Հուսեփ աղայի մահացած մարմինը և քարով լցված կաշվե պայուսակը...