Ճարտարապետ Բոլդիրևի տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ճարտարապետ Բոլդիրևի տուն
Տեսակտեսարժանություն և շենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1905
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?

Ճարտարապետ Բոլդիրևի տուն (ռուս.՝ Дом архитектора Болдырева), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Կրասնոարմեյսկայա, 18 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան սեփականատերը, որի նախագծով էլ կառուցվել է այն, ճարտարապետ Սերգեյ Իվանովիչ Բոլդիրևն էր։ Մասնագիտությամբ նա ճարտարագետ-շինարար էր։ Կապված գործունեության հետ, Բոլդիրևը հիշատակվում է 1900 թվականի «Դոնի զորքի մարզի հուշագրքույկում»։ Սերգեյ Իվանովիչը զբաղեցրել է տիտուլյար խորհրդականի պաշտոնը, իսկ ավելի ուշ դարձել է արքունի խորհրդական։ Եղել է զորական Համբարձման մայր տաճարի կառուցման հարցերով հանձնաժողովի անդամ։ Տաճարը կառուցվել է 1903 և բացվել 1905 թվականին[2]։ Հայտնի է, որ Բոլդիրևը ազգակցական կապեր է ունեցել գեներալ Բելյավսկու հետ, որին պատկանում էր Կրսանոարմեյսկայա փողոց, 15 հասցեի առանձնատունը[3]։ Բոլդիրևը եղել է Ռուս-Ասիական բանկի շենքի ճարտարապետը, որը կառուցվել է 1905 թվականին և հայտնի է որպես նախկին Պիոներների տան շենք[4]։ Սերգեյ Բոլդիրևը ընկերություն է արել ճարտարապետ Գ. Ի. Սալնիկովի, Յ. Ի. Կորոտչենկովի, նկարիչ Ի. Ի. Կռիլովի և ջութակահար Կ. Ի. Դումչևի հետ[2]։

Մոտավոր հաշվարկներով` ճարտարապետը քաղաքում նախագծել և կառուցել մոտ 25 շենք, այդ թվում և` Կրասնոարմեյսկայա, 18 հասցեում գտնվող իր առանձնատունը, որը կառուցել է 1905 թվականին։ 1914 թվականին տանը կից կառուցվել է տնակ, որտեղ ապրել է Նադեժդա Վասիլևնա Սալնիկովան։ Նրա ամուսինը` Գ. Մ. Սալնիկովը, բռնադատվել է 1938 թվականին[3]։

1992 թվականին առանձնատունը ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ և ճարտարապետության հուշարձան[1]։ Հայտնի է, որ այդ հասցեում բնակվել է նաև առաջին սեփականատիրոջ թոռնուհին` Տատյանա Բորիսովնա Բոլդիրևան[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի տունն[5] առանձնապես աչքի չի ընկնում դեկորատիվ հարդարանքով, որը բնորոշ էր կառուցելու ժամանակաշրջանին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]