Ճարտարապետություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ճարտարապետություն
Architecture Paul Klee.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊաուլ Կլեե
տարի1923
գտնվում էԱզգային հին պատկերասրահ
Ծանոթագրություններ

Ճարտարապետություն (գերմ.՝ Architektur), գերմանացի նկարիչ Պաուլ Կլեեի նկարը։ Այն նկարվել է 1923 թվականին և մտնում «Կախարդական քառակուսի» շարքի մեջ, որտեղ Կլեեն ուսումնասիրում է նույնատիպ տարրերի կրկնության էֆեկտները[1]։

Տարրերի խմբավորումն իրականացվում է «այնպիսի մաքուր և թեթև ձևով, որ յուրաքանչյուրը գտնվում է իր ճիշտ տեղում, և ոչ ոք չի խանգարում», ինչպես նա գրել է իր մանկավարժական հուշատետրում։

Ժամանակակիցները նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլ Գրոմանը «Կախարդական քառակուսի» շարքը համեմատում է ժամանակակից երաժշտական հետազոտության հետ. Առնոլդ Շյոնբերգը 1923 թվականին հայտնագործել է 12 տոներից կազմված համակարգը։ Հենց այդ թվականին Կլեեն նկարել է «Ճարտարապետություն» նկարը։

«Ես Կլեեի թղթերի մեջ մի թղթի կտոր եմ գտել, որի վրա կար իր նկարներից մեկի նախագիծը. թվերը գրված էին քառակուսու վրա, թվերի շարքը նախ մի ուղղությամբ էր, իսկ հետո` մյուս ուղությամբ, որոնք հատվում էին։ Թվականները, որոնցում ավելացվում էին հորիզանականներ և ուղղաձիգներ, հանրագումարային նշանակությունը հավասար էին դարձնում, ինչպես շատ հայտնի «Կախարդական քառակուսիում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Architecture, 1923 by Paul Klee»։ paulklee.net (անգլերեն)։ Վերցված է 2019-03-29