Ճառագայթման ապակտիվացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճառագայթման ապակտիվացում, ախտահարված օբյեկտների մակերևույթներից և միջավայրից ռադիոակտիվ նստվածքների հեռացումը՝ ճառագայթման ախտահարման կանխման նպատակով։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակտիվացման համար կիրառում են մեխանիկական ֆիզիկաքիմիական և կենսաբանական մեթոդներ։ Առաջին 2 մեթոդներն առավել հաճախ համակցվում են։ Որպես ապակտիվացնող միջոց՝ օգտագործում են լվացամիջոցներ և թթվային լուծույթներ։ Անասնաբուծական շինությունների ապակտիվացումն սկսում են աղբի և գոմաղբի մեխանիկական մաքրումով, հատակի նախնական թրջմամբ։ Առաստաղից, պատերից, հենասյուներից թաց խոզանակներով հեռացվում է փոշին, մսուրները, միջանցքներն ու հատակը լվանում են ջրով ու թթվային լուծույթներով։ Լվացամիջոցներով և ճնշումային հոսող ջրով հատուկ սարքավորված հարթակներում լվանում են կենդանիների մաշկը։ Տարածքի ապակտիվացման դեպքում հողը հավաքվում է և թաղվում խրամուղիներում։ Պինդ ծածկույթները լվացվում են ջրային և թթվային լուծույթների ճնշաշիթերով։ Ապակտիվացման արդյունավետությունը որոշում են բաժնեչափիչներով (դոզիմետրեր), իսկ աշխատանքներն իրականացվում են անհատական պաշտպանության միջոցներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։