Jump to content

Ճանապարհային նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի Օհանավան և Ուշի ցույց տվող ճանապարհային նշան

Ճանապարհային նշաններ, նշաններ, տեղադրված ճանապարհների կողային կամ կենտրոնական մասերում։ Համարվում են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցներ և նախատեսված են վարորդներին, հետիոտներին և այլ ճանապարհային մասնակիցներին ճիշտ ուղղորդելու և/կամ տեղանքի մասին տեղեկություն տրամադրելու համար։

Պատմության մեջ հայտնի առաջին ճանապարհային նշանները եղել են պարզ փայտե կամ քարե ուղենիշների տեսքով։ Ներկայիս տեսքը երթևեկության նշանները ձեռք են բերել 1930-ական թվականներից հետ։

Բազմաթիվ երկրներում ճանապարհային նշանների հիմնական մասը համընկնում են։ Այնուամենայնիվ, նշանները կարող են խիստ տարբերվել ըստ երկրի։ Աշխարհում երթևեկության նշանները դասակարգվում են երկու հիմնական խմբի մեջ՝ եվրոպական և անգլոսաքսոնական։

Պետական ստանդարտով հաստատված է ճանապարհային նշանների 7 խումբ, նախազգուշացնող, առավելության, արգելող, թելադրող, ինֆորմացիոն-ցուցիչ, սպասարկման և լրացուցիչ ինֆորմացիայի։ Նշանների՝ այս կամ այն խմբին պատկանելու հիմնական տարբերիչ առանձնահատկություններն են ձևը, ֆոնի և եզրագծի գույնը։ Նախազգուշացնող նշանները վարորդին տեղեկացնում են սպասվող վտանգի բնույթի և իրադրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։ Առավելության նշանները ցույց են տալիս խաչմերուկները, երթևեկելի մասերի առանձին փոխհատումները, ինչպես նաև ճանապարհի նեղ տեղամասերն անցնելու հաջորդականությունը։ Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումները։ Թելադրող նշանները հրահանգում կամ փոփոխում են երթևեկության որոշակի ռեժիմը։ Ինֆորմացիոն-ցուցիչ նշանները տեղեկացնում են երթևեկության ռեժիմի առանձնահատկության կամ ընթացքի ուղղությամբ բնակավայրերի և այլ օբյեկտների տեղաբաշխման մասին։ Սպասարկող նշանները տեղեկացնում են կենցաղային սպասարկման օբյեկտների տեղաբաշխման մասին։ Լրացուցիչ ինֆորմացիայի նշանները կիրառվում են այլ խմբի նշանների գործողությունը պարզաբանելու կամ սահմանափակելու նպատակով։

Ճանապարհային նշանների կատեգորացման և վավերացման մասին որոշվել է 1968 թվականին անցկացված Վիեննայի համաժողովում։ Ըստ համաժողովի արդյուքների՝ ճանապարհային երթևեկության նշանները ստորաբաժանվում են ըստ հետևյալ կատեգորիաների[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ճանապարհային նշաններ և գծանշումներ». «Վարորդ.am». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհային նշան» հոդվածին։