Ղվելածմինդայի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ղվելածմինդայի վանք
Վանք


ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿրոնադավանանքՎրաց Ուղղափառ եկեղեցի Վրաց Ուղղափառ եկեղեցի

Ղվելածմինդա (վրաց.՝ ყველაწმინდა), ուղղափառ վանք Վրաստանի Գուրջաանի շրջանում` Վաչնաձիանի գյուղից (նախկինում՝ Շրոմա) 8 կմ հեռավորության վրա։ 6-7-րդ դարերում եկեղեցին ունեցել է եռանավ բազիլիկ, որի արևմտյան մասը վնասվել է սողանքից։ Կառուցի մանրամասնությունները կարելի է տեսնել նաև այսօր։ Հետագայում՝ 8-րդ դարի վերջից մինչև 9-րդ դարի սկիզբը կառուցվել է Ղվելածմինդա գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է քարից և աղյուսից։

Ղվելածմինդան պատկանում է վրացական ճարտարապետության անցումային շրջանին (8-10-րդ դարեր)։ Այն ամենանշանավոր և գեղարվեստական բարձր արժեք ունեցող հուշարձաններից մեկն է։

Վանքն արևմուտքից ունեցել է դարպասներով բարձր պարիսպ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чубинашвили Г. Н., Архитектура Кахетии, Тб., 1959.