Անահիտ Ղազախեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղազախեցյան Անահիտից)
Անահիտ Ղազախեցյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1999(1999-12-26) (24 տարեկան)
ԾննդավայրՎանաձոր, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և թարգմանչուհի
Քաղաքացիություն Հայաստան

Անահիտ Աշոտի Ղազախեցյան (դեկտեմբերի 26, 1999(1999-12-26), Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ընդունվել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց, որն ավարտել է 2017 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։

Նրա բանաստեղծություններն ու թարգմանություններն տպագրվել են «Երկունք», «Գարուն», «Շավիղ+», «Գրանիշ», «Ինքնագիր»[2], «Գրեթերթ» պարբերականներում։ 2016 թվականին Լոռու մարզում կայացած մրցույթում, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին, զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ «Կներե՞մ, Հայաստան» էսսեով[3]։ 2017 թվականին եղել է «Գրանիշ» գրական համայնքի Տարվա բացահայտում[4]։ Նույն թվականին եղել է «Արարատ Մկրտումյանի անվան գրական մրցանակի» մրցանակակիր, տպագրվել «Բառերի եզրին» անթալոգիայում։ 2018 թվականին «Դար» ակումբի կողմից կազմակերպված «Թավշյա հաղթանակ։ Ինձ բացակա չդնեք» համահայկական մրցույթում «Ներանձնական հեղափոխություն» էսսեով[5] զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ տպագրվելով նույն վերնագիրը կրող անթոլոգիայում։ Վերոնշյալ էսսեն հաղթող է ճանաչվել նաև «Գրանիշ» գրական համայնքի 2018 թվականի «Լավագույն էսսե» անվանակարգում։ 2019 թվականին ԵՊՀ համահայկական գրական մրցույթում զբաղեցրել է 1-ին հորիզոնական, նույն թվականին Գրանիշի «Լավագույն թարգմանություն» անվանակարգում հաղթող է եղել Դենիել Ջոնսի «Խիզախները երբեք բանաստեղծություն չեն գրում»[6] շարքի համար։

2019 թվականին նրա բանաստեղծությունները տպագրվել են ուկրաիներեն «Լիտավրի» ալմանախում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]