Ձվեր (ֆիլմ)
«Ձվեր» ֆիլմի շապիկը | |
Երկիր | Նորվեգիա[1] |
Ժանր | հումորային դրամա |
Թվական | մայիսի 26, 1995[1] և նոյեմբերի 20, 1997[2] |
Լեզու | նորվեգերեն[3] |
Ռեժիսոր | Բենթ Համեր[1][4] |
Սցենարի հեղինակ | Բենթ Համեր[1] |
Դերակատարներ | Sverre Hansen?[1], Լեյֆ Անդրե[1], Kjell Stormoen?[1], Juni Dahr?[1], Trond Høvik?[1] և Ulf Wengård?[1] |
Օպերատոր | Erik Poppe?[1] |
Մոնտաժ | Skafti Guðmundsson?[1] |
Կինոընկերություն | BulBul Film?[1] |
Տևողություն | 86 րոպե[1] |
ԿինոՊոիսկ | ID 53995 |
«Ձվեր» (նորվ.՝ Eggs), գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է Նորվեգիայում։ Ռեժիսորը Բենթ Համերն է։ Սա համարվում է առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Համերի կողմից իր հիմնած «Bulbul Films» կինոստուդիայում։
«Ձվեր» ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում պատմվում է երկու եղբայրների սահուն ու ներդաշնակ կյանքի մասին։ Վերջիններս միայնակ ապրում են փոքր համայնքում։ Ամեն ինչ փոխվում է, երբ բնակավայրում հայտնվում է անսպասելի մի հյուր։ Պարզվում է, որ եղբայրներից մեկը երիտասարդ տարիներին հարևան քաղաք ճանապարհորդություն է կատարել և ապօրինի կապի մեջ է եղել մի կնոջ հետ։ Արդյունքում ծնվել է նրա երեխան, որի մասին տեղյակ չի եղել։
Ծանր հիվանդ մոր խնդրանքով Կոնրադը ուղևորվում է եղբայրների մոտ։ Նա մի երիտասարդ է, որը գամված է հաշմանդամի սայլակին։ Վերջինս շուտով խախտում է եղբայրների տանը ձևավորված անդորրն ու հավասարակշռված կյանքը։
Կոնրադն ունի տարօրինակ մի զբաղմունք։ Նա խելագարի պես հավաքում է թռչուների ձվեր և ունի մեծ հավաքածու։ Իր հետ այդ հավաքածուն բերում եղբայրների տուն։ Կոնրադը երբեք ձեռքից բաց չի թողնում այդ հավաքածուն։ Ամեն առավոտ պահանջում է կաթնաբանանային կոկտեյլի չափաբաժին։ Այդ անսովորություններին շատ դժվարությամբ են վարժվում չամուսնացած եղբայրները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սվերե Հանսեն — Մու
- Քյոլ Ստորմոեն — Պա
- Լեյֆ Անդրե — Կոնրադ
- Յունի Դար — Ցիլինդիա Վոլունդ
- Ուլֆ Վենհարդ — Վերնոն
- Թրոնդ Հյովիգ — Բլոմդալ
- Ալֆ Կոնրադ Օլսեն — Ջիմ
- Լեյֆ Մալբերգ — Պրիստ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 — Amanda Awards պարգև
- լավագույն դերասան (Սվերե Հանսեն և Քյոլ Ստորմոեն)
- լավագույն ֆիլմ (Բենթ Համեր)
- 1995 — Մոսկովյան կինոփառատոն
- Ժյուրիի մրցանակը Սուրբ Աննա ֆոնդից որպես լավագույն դեբյուտ (Բենթ Համեր)
- 1995 — Տորոնտոյի միջազգային կինոփառատոն
- հատուկ մրցանակ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից (Բենթ Համեր)
- 1996 — Ռուանի Սկանդինավյան կինոփառատոն
- Հանդիսատեսի համակրանքի մրցանակ (Բենթ Համեր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ձվեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|