Ձմեռ պապ. կախարդների ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ձմեռ պապ. կախարդների ճակատամարտ
Дед Мороз. Битва Магов
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
Թվականդեկտեմբերի 24, 2016 և 2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Վոյտինսկի
ՊրոդյուսերԱլեքսանդր Վոյտինսկի
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոյտինսկի և Anna Ovsyannikova?
ԴերակատարներՖեոդոր Բոնդարչուկ, Aleksei Kravchenko?, Տաիսիա Վիլկովա, Վլադիմիր Գոստյուխին, Եգոր Բերոև, Քսենիա Ալֆյորովա և Svetlana Permyakova?
Պատմվածքի վայրՌուսաստան

«Ձմեռ պապ. կախարդների ճակատամարտ» (ռուս.՝ Дед Мороз. Битва Магов), ռեժիսոր Ալեքսանդր Վոյտինսկու կողմից նկարահանված ռուսական ֆենտեզի կինոնկար: Պատմում է Մաշա անունով մի աղջկա մասին, որը Մոսկվայի կենտրոնում ականատես է եղել երիտասարդ կախարդների և հրեշերի ճակատամարտին: Կախարդներից մեկը փրկում է աղջկան և տանում է նրան գաղտնի կազմակերպություն, որտեղ նա իմանում է, որ Ձմեռ պապն իսկապես գոյություն ունի, և Ամանորն իսկական կախարդական ծիսակարգ է:

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 24-ին[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշայի աչքին երևում են սարսափելի թռչող հրեշներ, ինչի պատճառով նա դառնում է դասընկերների ծաղրի առարկան: Մի անգամ նա Մոսկվայի կենտրոնում ականատես է լինում երիտասարդ կախարդների և հրեշների ճակատամարտին: Կախարդներից մեկը փրկում է աշակերտուհուն և նրա հետ գնում է գաղտնի կազմակերպություն, որտեղ աղջիկն իմանում է, որ Ձմեռ պապը Միրան կախարդն է և որ յոթ եղբայր ունի: Նրանք բոլորը բացառությամբ մեկի` Կարաչունի, ամանորյա հրաշագործներ են: Մի անգամ Կարաչունը ցանկացել է կտրել երկինքը Լուսնի սրով հրեշներին երկիր թողնել: Կարաչունը վերադարձել է և մտադիր է կրկնել դա: Մաշան, նրա ընկերներն ու նրանց դաստիարակ Դոբրոխոտը մտադիր են խանգարել նրան:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեոդոր Բոնդարչուկ` Ձմեռ Պապ (Միրան)
  • Ալեքսեյ Կրավչենկո` Կարաչուն
  • Տաիսիա Վիլկովա` Մաշա
  • Նիկիտա Վոլկով` Նիկիտա
  • Վլադիմիր Գոստյուխին` Վիտալի Սեմենովիչ
  • Եգոր Բերոև` Մաշայի հայրը
  • Քսենիա Ալֆերովա` Մաշայի մայրը
  • Սերգեյ Բադյուկ` Դոբրոխոտ
  • Սվետլանա Պերմյակովա` Բաբա Լյուբա
  • Ֆիլիպ Գորենշտեյն` Մաքս
  • Իգոր Չեխով` Իլյա
  • Յան Ցապնիկ` աճուրդի մասնակից
  • Տարաս Գլուշակով` Ստյոպա
  • Իրինա Անտոնենկո` Լինա
  • Մարթա Տիմոֆեևա ` փոքրիկ Մաշա
  • Անաստասիա Զենկովիչ` Ասյա
  • Օլեգ Վոլկու` Պապայ Նոել
  • Մաքսիմ Պինսկեր` Սանտա Կլաուս
  • Դմիտրի Սիտոխին` Հազիր Իլյաս
  • Տիմուր Կոշելյով` Յոլոուպուկկի
  • Եվգենի Սարանչև` Էխխեե Դիշլ
  • Էլինա Սուդյինա` երաժշտության ​​ուսուցչուհի
  • Ահմեդ Կարիմով` մատուցող
  • Իվան Կրավչենկո` բարմեն
  • Դիանա Պոժարսկա` Էլվիրա
  • Պյոտր Կովրիժնիկ` Օլեգ
  • Եֆիմ Պետրունին` կախարդ Կուլինար
  • Մաքսիմ Կարուշև` Կարաչունը մանուկ տարիներին
  • Վիկտոր Մյուտնիկով` Դաիդի Նա Նոլլայգ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ` Ալեքսանդր Վոյտինսկի, Լև Կարասև, Լև Մուրզենկո, Աննա Օվսյաննիկովա
  • Բեմադրող ռեժիսոր` Ալեքսանդր Վոյտինսկի
  • Բեմադրող օպերատոր` Անտոն Զենկովիչ
  • Բեմադրող նկարիչ` Վլադիսլավ Օգա
  • Կոստյումների նկարիչ` Օքսանա Շևչենկո
  • Դիմահարդար` Մարինա Կրասնովիդովա
  • Ռեկվիզիտի նկարիչ` Արսենի Լեպեշկո
  • Նկարիչ-դեկորատոր` Դմիտրի Ուխանով
  • Քասթինգի տնօրեն` Եկատերինա Իսակովա
  • Նկարահանման ռեժիսոր` Պավել Կոմարով
  • Պլանավորման ռեժիսորներ` Նադեժդա Ալեքսանդրովա, Անտոնինա Կատկովա
  • Մոնտաժի ռեժիսոր` Կիրիլ Աբրամով
  • Հնչյունային ռեժիսորներ` Դենիս Վեյխման, Անատոլի Գրինբերգ
  • Կոմպոզիտոր` Դմիտրի Սելիպանով
  • Հնարքների բեմադրիչ` Ալեքսանդր Սոլովյով
  • Ֆիլմի տնօրեն` Դմիտրի Կոնդրատև
  • Գործադիր պրոդյուսերներ` Դանիիլ Մահորտ, Անաստասիա Հակոբյան
  • Պրոդյուսերներ` Գեորգի Մալկով, Վլադիմիր Պոլյակով, Լև Կարասև, Ալեքսանդր Վոյտինսկի, Ալեքսանդր Երմոլով, Արկադի Ֆատեև

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, մասնավորապես, Կարմիր հրապարակում, Ցարիցինո պուրակում, Տվերսկայա փողոցում, Հայրապետական լճակներում և Լուբյանանկայի կենտրոնական մանկական խանութում, ինչպես նաև տաղավարներում, որտեղ տեղադրվել է լայնածավալ դեկորացիա:

Նկարահանումների համար պատրաստվել են ավելի քան 50 կոստյում, որոնցից 8-ը` Ձմեռ պապի համար: Հիմնական չարագործի` Կարաչունի դիմահարդարման համար օրական ծախսվել է երեք, իսկ Ձմեռ պապի եղբայրների համար` չորս ժամ: Բոլոր դրվագների մոտ 70%-ը նկարահանվել է կասկադյորների մասնակցությամբ [2]:

Մարքետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին թրեյլերը համացանցում հայտնվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին, երկրորդը` 2016 թվականի հոկտեմբերի 21-ին:

Կարծիքներ և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կինոքննադատները բացասաբար են ընդունել ֆիլմը[3]: Այն միայն մեկ դրական գրախոսական է ստացել «Իզվեստիա» թերթից, որն այն կոչել է «որակյալ ընտանեկան ֆենտեզի»[4]: Բոլոր մյուս ակնարկները չեզոք կամ բացասական էին[3]: Ֆիլմի մասին գրել են. «Ֆիլմի անհեթեթությունները կարելի է անվերջ նշել» (Film.ru[5]), «ֆիլմը շփոթության զգացում է առաջացնում» (Metro[6]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]