Ձկնորսն ու հավերժահարսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձկնորսն ու հավերժահարսը ստեղծագործությունը Ալեքսանդր Սպենդիարյանը գրել է 1902 թվականին ձայնի (բաս) և նվագախմբի համար Մաքսիմ Գորկու «Ձկնորսն ու փերին» բանաստեղծության հիման վրա՝ նվիրված հեղինակին։ Մարկոյի և փերիի մասին առասպելը Մաքսիմ Գորկու «Փոքրիկ փերին և երիտասարդ հովիվը» պոեմի մի մասն է կազմում։ 1902 թվականին Գորկին Սպենդիարյանի համար այդ հատվածը առանձնացնում է, ավելացնելով նրան բարոյախոսական, մերկացնող բնույթի մի վերջաբան։ Բալլադը տպագրել է Վ. Բեսսելը 1902 թվականին։ Մաքսիմ Գորկին անձամբ է առաջարկել իր ստեղծագործությունը։

Aquote1.png Ես մեղանչեցի և գրեցի չափածո մի երկ՝ վալախյան հին լեգենդի թեմայով: Այն կոչվում է «Ձկնորսն ու հավերժահարսը»: Եթե կհետաքրքրի Ձեզ երաժշտություն գրեք:
- Մ.Գորկի
Aquote2.png
Aquote1.png Կարճ ժամանակ անց Ալ. Սպենդիարյանը ներկայացրեց պատրաստի բալլադը:
- Ե.Պ.Պեշկովա (Մ. Գորկու կինը)
Aquote2.png


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]