Ձեռնարկության կանոնադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձեռնարկության կանոնադրություն, ձեռնարկության գործունեության իրավունքների ու պարտականությունների շրջանակը որոշող կանոնների և նորմատիվների հաստատագրված ցուցակ։ Ունի հինգ բաժին։

  • Առաջինում տրվում են սոցիալիստական պետական արտադրական ձեռնարկության սահմանումն ու կառավարման կազմակերպման սկզբունքները,
  • երկրորդում՝ նրան հիմնական և շրջանառու ֆոնդեր հատկացնելու, վերադաս կազմակերպությունների և այլ ձեռնարկությունների հետ ունեցվածքային հարաբերությունների մեջ մտնելու կարգը։
  • Երրորդ բաժնում արտահայտվում են ձեռնարկության գործունեության բովանդակությունը, նպատակը, տնտհաշվարկի կազմակերպման ձևերը, իսկ չորրորդում՝ նրա իրավունքներն արտադրատնտեսական գործունեության կազմակերպման, պլանավորման, կապիտալ շինարարության, նյութատեխնիկական մատակարարման ու արտադրանքի իրացման բնագավառներում։

Եզրափակիչ բաժնում սահմանվում են ղեկավար աշխատողների իրավունքներև ու պարտականությունները։ Գործող ձեռնարկության կանոնադրությունը հաստատվել է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի 1965 հոկտեմբերի չորսի որոշմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 697 CC-BY-SA-icon-80x15.png