Ձայնական ոսպնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձայնական ոսպնյակ, ձայնային փնջի զուգամիտության փոփոխման (ձայնի կիզակետման) հարմարանք։ Օպտիկական ոսպնյակի նման ձայնական ոսպնյակ սահմանափակված է երկու աշխատանքային մակերևույթներով։ Ձայնի արագությունները ոսպնյակի և դրան սահմանակից միջավայրի մեջ տարբեր են, այնպես որ բեկման ցուցիչը տարբերվում է մեկից։ Ձայնական ոսպնյակ կարող է լինել պինդ, հեղուկ և գազանման։ Վերջին երկու դեպքում ոսպնյակի կարծր թաղանթը պետք է ունենա մեծ թափանցիկություն։ Հեղուկ միջավայրում աշխատելիս ոսպնյակի նյութ են ծառայում պլաստմասսաները, քլորոֆորմը։ Գազերում աշխատելու համար, ջրածնով կամ ածխաթթու գազով ցված ոսպնյակներից բացի, կիրառվում են, այսպես կոչված, անհամասեռ ձայնական ոսպնյակներ, որոնց ծավալը ցվում է գնդիկներով, ցանցերով են։ Անհամասեռ ցրող օդային ոսպնյակները կիրառվում են բարձրախոսների ուղղորդվածության բնութագրերի բարելավման համար։ Պինդ և հեղուկ ոսպնյակները ծառայում են ձայնային պատկերների ստացման, արատանշման, բժշկական ախտորոշման նպատակների, ինչպես նաև ուլտրաձայնի կենտրոնացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 638 CC-BY-SA-icon-80x15.png