Ձագավանի ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձագավանի ժողով, գումարվել է 1270 թ.-ին, Այրարատի Կոտայք գավառի Ձագ գյուղի վանքում (ներկայումս Աբովյան քաղաքի տարածքում), աշխարհիկ և հոգևոր գործիչների մասնակցությամբ։ ժողովում ընդունվել են կանոններ՝ ամուսնության, քահանաների և ժողովրդի փոխադարձ պարտականությունների, վանականների մաքրակեցության, ինչպես նաև երեխաների կրոնական դաստիարակության մասին։ Ձագավանի ժողովի կանոններով քահանաները պետք է ազատվեին հարկերից, պետ. պաշտոնյաներին իջևան տալու պարտականությունից։ Գյուղացիները պարտավոր էին օգնել քահանային՝ երկրագործական աշխատանքների ժամանակ և այլն։ Կանոնները գրված են ժողովրդական պարզ, դյուրամատչելի լեզվով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 685