Հևիզ-Բալատոն (օդանավակայան)
Հևիզ-Բալատոն | |||
|---|---|---|---|
| IATA: SOB – ԻԿԱՕ: LHSM | |||
| Ամփոփում | |||
| Օդակայանի տեսակ | հանրային | ||
| Սեփականատեր/Օպերատոր | Հևիզ-Բալատոն | ||
| Կոորդինատներ | 46°N 017°E / 46°N 17°E | ||
Հևիզ-Բալատոն օդանավակայան, նախկինում հայտնի է եղել որպես Սարմելեկ միջազգային օդանավակայան (հունգ.՝ Sármellék Nemzetközi Repülőtér): Համարվում է միջազգային օդանավակայան Հունգարիայում, գտնվում է Բալատոն լճի մերձակայքում՝ արևմտյան ուղղությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ական թվականներին այստեղ գտնվել է Հունգարիայի ռազմական օդանավակայանը։ Այն գործել է մինչև 1960-ական թվականները։ Սարմելեկ միջազգային օդանավակայանը գործել է որպես հանրային օդանավակայան 1991 թվականից, 2002 թվականի մայիսի15-ին դարձել է Հունգարիայի երկրորդ միջազգային օդանավակայանը։ Օդանավակայանը պատկանում է տեղի կառավարական մարմիններին։
Ֆինանսական խնդիրների պատճառով օդանավակայանը փակվել է 2008-09 թվականների ձմռանը, բայց դա ժամանակավոր էր։ Օդանավակայանը ուներ նոր գնորդ[1], և 2010 թվականի ապրիլին այն վերաբացվում է, հաջորդ երկու ձմեռներին այն կրկին փակ է եղել, բայց 2011 և 2012 թվականների գարնանային և ամառային ամիսներին կրկին վերաբացվում է։ Թռիչքները կրկին սկսվում են 2012 թվականի ապրիլի 14-ից։
2012 թվականին օդանավակայանը ստացավ նոր անվանում, ապրիլից այն հայտնի էր՝ Հևիզ-Բալատոն օդանավակայան անունով։
Ստատիստիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ուղևորներ[2] | Փոփոխություն |
|---|---|---|
| 2004 | 21 077 | n/a |
| 2005 | 25 932 | +23% |
| 2006 | 63 627 | +145,34% |
| 2007 | 105 697 | +66,11% |
| 2008 | 102 131 | −3,37% |
| 2009 | 15 075 | −85,23% |
| 2010 | 14 828 | −1,63% |
| 2011 | 18 191 | +22,68% |
| 2012 | 18 831 | +3,51% |
| 2013 | 25 015 | +32,84% |
| 2014 | 28 588 | +14,28% |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Blazej, Jan (January–February 2010). «Balaton Airport Closure». Airports of the World (27): 14. ISSN 1747-4396.
{{cite journal}}: External link in(օգնություն)|journal= - ↑ «Repülőterek forgalmi adatai (2004-2014)» (Hungarian). KSH. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հևիզ-Բալատոն (օդանավակայան)» հոդվածին։ |
|