Հրթիռային հարված Գրոզա գյուղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրթիռային հարված Գրոզա գյուղին
Տեսակmissile strike?, զանգվածային սպանություն, զինվորական հանցագործություն և ահաբեկչական ակտ
Երկիր Ուկրաինա
Գրոհի վայրQ104368510?
ՏեղադրանքԳրոզա
Տարեթիվհոկտեմբերի 5, 2023
Զոհվածներ59 մարդ[1]
Վիրավորներ7
 Missile attack on Hroza, 5 October 2023 Վիքիպահեստում

Հրթիռային հարված Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Գրոզա գյուղի վրա հասցվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Կիևի ժամանակով 13:25-ին, Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։ Պատերազմի ընթացքում ամենաարյունալի հարձակումներից մեկն է[2][3][4]։

Հարվածից հետո փլատակների քանդում

Հրթիռային հարված է հասցվել խանութին ու սրճարանին։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղի բնակիչները հավաքվել էին սրճարանում հոգեհանգստի արարողությանը[3][5][6]։ 52 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ հարձակման պահին Գրոզայում ապրում էր ընդամենը 330 մարդ[7][8]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոզա գյուղի սրճարանում տեղի է ունեցել այդ գյուղի ծնունդով ուկրաինացի զինվորական Անդրեյ Կոզիրի հոգեհանգիստը, որը մահացու վիրավորվել էր Պոպասնայի մոտ մարտերի ժամանակ՝ 2022 թվականի մարտին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում[9][10]։ Անդրեյը մահացավ Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալում, որի տարածքում  թաղվեց, քանի որ այդ ժամանակ նրա հայրենի Գրոզա գյուղը գտնվում էր ռուսական օկուպացիայի տակ[11]։ Գրոզա գյուղը 6 ամիս գտնվել է օկուպացիայի մեջ և ազատագրվել 2022 թվականի աշնանը[12]։ Անդրեյի որդին՝ Դենիս Կոզիրը, նույնպես ծառայության է անցել Ուկրաինայի զինված ուժերում, սակայն 2023 թվականի հունիսին զորացրվել է առողջական վիճակի պատճառով և վերադարձել հայրենի գյուղ, որտեղ որոշել է վերահուղարկավորել հորը[10]։

2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում, հրթիռային հարված է հասցվել սրճարանին և խանութին, որտեղ այդ պահին տեղի է ունեցել Անդրեյ Կոզիրյուի հոգեհանգիստը[12]։ Զոհվեցին նաև Կոզիրի այրին և նրա որդին՝ Դենիսը, իր կնոջ հետ միասին[10][13]։ Զոհերի թվում եղել է նաև 8-ամյա տղա[5][7][14]։

Խարկովի մարզում հոկտեմբերի 6-8-ը սգո օրեր են հայտարարվել[4][5][15]։

The New York Times նշում է, որ հրթիռային հարվածը հասցվել է մի գյուղի, որի շրջակայքում ակնհայտ ռազմական կամ արդյունաբերական թիրախներ չեն եղել։ Ընդ որում, հրթիռային հարվածը դիպել է հենց սրճարանին, որտեղ այդ ժամանակ գտնվել է Գրոզայի 330 բնակիչներից մոտ 60-ը։ Ուկրաինայի ՆԳ նախարարը և Ուկրաինայի ազգային ոստիկանությունը ենթադրել են, որ ռուս զինվորականներին կարող էր հուշել տեղի բնակիչներից մեկը[4][13]։

Գյուղը գտնվում է առաջնագծից մոտ 20 կմ հեռավորության վրա[16]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա

Ուկրաինական կողմը հարձակման համար մեղադրել Է ՌԴ ԶՈՒ-ին և հայտարարել, որ հարձակման ժամանակ օգտագործվել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ[17][18][19]։ Սկսվել է մինչդատական հետաքննություն՝ կանխամտածված սպանության հետ կապված պատերազմի օրենքների և սովորույթների խախտման փաստով (Ուկրաինայի ՔՕ 438-րդ հոդվածի 2-րդ մաս)[20]։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարձակումն անվանել է ամբողջովին կանխամտածված ահաբեկչական գործողություն և մեղադրել Ռուսաստանին «ցեղասպան ագրեսիայի մեջ»[14][21][22]։

Ռուսաստան

Ռուսական կողմը չի մեկնաբանել գյուղի վրա հրթիռային հարվածը[23]։

Այլ պետություններ և միջազգային կազմակերպություններ

Նույն օրը հարձակումը դատապարտել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը[24]։ ՄԱԿ-ը Խարկովի մարզ հանձնաժողով է ուղարկել հարվածը հետաքննելու համար[16]։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հարձակման համար մեղադրել Է ՌԴ ԶՈՒ-ին և հայտարարել, որ հարձակումը «աներևակայելի սարսափեցնում է Ուկրաինայի ժողովրդին»[25]։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարություն են կանչել Ռուսաստանի դեսպանին։ Գերատեսչությունը հայտարարել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.reuters.com/world/europe/death-toll-rises-52-after-russian-attack-ukrainian-village-hroza-2023-10-06/
  2. «52 человека погибли при ракетном ударе России по сельскому кафе в Харьковской области». Важные истории. 2023 թ․ հոկտեմբերի 5.
  3. 3,0 3,1 «Российский удар по селу Гроза: десятки погибших». euronews (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 Kramer, Andrew E. (2023 թ․ հոկտեմբերի 5). «Gathering to Mourn the Dead, and Dying Themselves in an Explosion in Ukraine». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 ««По одному из каждого двора были на поминках»». «Холод» (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Не менее 49 человек погибли в результате российского удара по кафе-магазину на северо-востоке Украины». Синьхуа. 2023 թ․ հոկտեմբերի 5.
  7. 7,0 7,1 «Ukraine-Russia war – live: Putin's troops kill 51, including child, in Kharkiv missile attack, says Kyiv». Yahoo news (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «В результате обстрела села Гроза в Харьковской области погиб 51 человек. Ракета попала в кафе, где проходили поминки. Всего в селе жили 330 человек». Meduza (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. «Плями крові на землі. Репортаж із Грози, де росіяни "вбили пів села"» (ուկրաիներեն). Украинская служба Би-би-си. 2023 թ․ հոկտեմբերի 6.
  10. 10,0 10,1 10,2 «Повернувся з Польщі на початку вторгнення. З'явилися дані про військового, під час поминок якого РФ завдала удару — його рідні вчора загинули» (ուկրաիներեն). НВ (издание). 2023 թ․ հոկտեմբերի 6.
  11. «Трагедія Грози» (ուկրաիներեն). Громадське ТВ. 2023 թ․ հոկտեմբերի 7.
  12. 12,0 12,1 «Росія вдарила по кафе в селі Гроза біля Куп'янська: пів сотні загиблих на поминках» (ուկրաիներեն). Украинская служба Би-би-си. 2023 թ․ հոկտեմբերի 5.
  13. 13,0 13,1 «В поселке под Харьковом проходили поминки по убитому военному. Его перезахоронили на родине. Российской ракетой на поминальном обеде убиты 52 человека — среди них его вдова и сын». Meduza. 2023 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. 14,0 14,1 «51 человек погиб в результате российского ракетного удара по селу Гроза Харьковской области - Русская редакция - polskieradio.pl». polskieradio.pl (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5.
  15. «Ракетный удар по магазину и кафе в Харьковской области: более 50 погибших». BBC. 2023 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  16. 16,0 16,1 «Ведомство ООН по правам человека изучит обстоятельства удара по Грозе». Радио Свобода. 2023 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «Более 50 погибших при ракетном ударе по селу под Харьковом». DW (ռուսերեն). 05.10.2023. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Ukraine's Zelenskyy says almost 50 killed as Russia bombs grocery store» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Russian strike kills at least 51 in north-eastern Ukraine, official says». BBC News. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Более 50 человек погибли в результате российского удара по магазину в Харьковской области». Русская служба The Moscow Times (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. Harding, Luke (2023 թ․ հոկտեմբերի 5). «Russian attack on village cafe kills at least 48 people in Ukraine». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «51 человек погиб в результате удара по кафе и магазину в Купянском районе Харьковской области». Настоящее Время (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. «Гроза. Еще одно украинское село, название которого узнал весь мир. Пятьсот восемьдесят девятый день войны. Фотографии». Meduza (ռուսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 6.
  24. «World News in Brief: 'Horrifying' attack on Ukrainian village, autonomous weapons ban, Sudan crisis | UN News». news.un.org (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  25. Rob Corp, ed. (2023 թ․ հոկտեմբերի 5). «Dozens dead as air strike hits Ukraine funeral wake». BBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  26. «Война. Пятьсот девяностый день. Онлайн «Медузы»». Meduza. 2023 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]