Հրդեհ Իմամ Հուսեյնի հիվանդանոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհ Իմամ Հուսեյնի հիվանդանոցում
Տեսակշենքի կամ կառույցի հրդեհ
ՎայրNassriya District?
ՏեղադրանքԷն Նասիրիա
Երկիր Իրաք
Տարեթիվհուլիսի 12, 2021
Զոհվածներ92 մարդ[1]
Վիրավորներ110[2]
Քարտեզ
Քարտեզ

Հրդեհ Իմամ Հուսեյնի հիվանդանոցում, հրդեհ, որը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 13-ի գիշերը «Իմամ Հուսեյն» հիվանդանոցում՝ Իրաքի հարավային Դի Կար նահանգի Էն Նասիրիա քաղաքում կորոնավիրուս ունեցող հիվանդների համար[3]։

Հրդեհը տեղի է ունեցել հիվանդանոցի 70 մահճակալի նոր բաժանմունքում, որը կառուցվել է ողբերգությունից 3 ամիս առաջ։ Իրաքի առողջապահական համակարգը լավագույններից մեկն էր տարածաշրջանում, սակայն կոռուպցիայի[4], բազմամյա բռնության և ահաբեկչական գործունեության պատճառով առկա իրավիճակը գնահատվում է որպես վատ[5]։

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհը տեղի է ունեցել այն բաժանմունքում, որտեղ բուժում էին կորոնավիրուսով հիվանդներին։ Իրաքի առողջապահության նախարարությունում պաշտոնապես հաստատել են 60 մարդու մահվան փաստ[6]։ Մինչ այդ լրատվամիջոցները հաղորդել էին 124 զոհի մասին[7]։ Տուժել է ավելի քան 100 մարդ[8]։ Իրաքում եռօրյա սուգ Է հայտարարվել[9]։

Ողբերգությունից անմիջապես հետո հիվանդանոցի մոտ բախումներ են տեղի ունեցել հիվանդների հարազատների և իրավապահների միջև, զայրացած մարդիկ այրել են ոստիկանական մեքենաները[10]։

«Ռոյթերս»-ի լրագրողի հետ անանունությամբ խոսող բժիշկն ասել է, որ հիվանդանոցում բացակայում էին անվտանգության միջոցները, ինչպիսիք են հրդեհային ազդասարքը կամ սպրինկլերային համակարգը[11]։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է անսարք էլեկտրական մալուխով, որը խորացել է թթվածնային բալոններով, որոնք կարող էին պայթել[12]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմիի հանձնարարությամբ ստեղծվել է ողբերգության պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողով[13]։ Դի Կար նահանգի վերաքննիչ դատարանն արդեն առողջապահության տարածաշրջանային դեպարտամենտի 13 աշխատակիցների, այդ թվում՝ դեպարտամենտի տնօրեն Սադամ ալ-Տավիլի ձերբակալման հրաման է տվել[14]։

Սադամ աթ-Տավիլ նահանգի առողջապահության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը տեղի է ունեցել թթվածնային բալոնի հետ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Որպես պատճառ կոչվում էր նաև կարճ միացում[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պայթյուն Իբն ալ Հաթիբ հիվանդանոցում, մահացու հրդեհ Է Բաղդադի կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, որը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://arabic.rt.com/middle_east/1251158-ارتفاع-ضحايا-مستشفى-الإمام-الحسين-في-ذي-قار-إلى-63-شخص/
  2. https://www.aljazeera.net/news/2021/7/13/العراق-ارتفاع-ضحايا-حريق-مستشفى
  3. «В результате пожара в ковид-больнице в Ираке погибли более 40 человек». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  4. «Iraq hospital fire: Protests as Covid ward blaze kills at least 92». BBC. 14 july, 2021. Վերցված է 18 июля 2021-ին.
  5. Tallha Abdulrazaq (17 july, 2021). «Iraq's endemic corruption caused the Nasiriyah hospital blaze». TRT World. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 18 июля 2021-ին.
  6. «Минздрав Ирака подтвердил гибель 60 человек при пожаре в больнице в Эн-Насирии». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  7. «СМИ: число жертв пожара в больнице для пациентов с коронавирусом в Ираке достигло 124». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Iraq Covid hospital fire: 82 dead after 'oxygen tank explodes'». BBC News. 2021 թ․ ապրիլի 25. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Число погибших при пожаре в больнице Ирака выросло до 60». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  10. «В ковидном госпитале в Ираке произошел пожар. Погибло более 50 человек». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  11. Ahmed Rasheed, Maher Al-saih (13 july, 2021). «Anger mounts after 92 die in fire on Iraq COVID ward». Reuters. Վերցված է 18 июля 2021-ին.
  12. Oliver Browning (14 july, 2021). «"Fire rages at Iraq Covid hospital in devastating footage"». The Independent. Վերցված է 18 июля 2021-ին.
  13. «Death toll in Iraq COVID hospital fire rises». Al Jazeera. 12 july, 2021. Վերցված է 18 июля 2021-ին.
  14. «Dhi Qar Hospital in Iraq..a warning 48 hours before the tragedy». saudi24news.com. 14 july, 2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 18 июля 2021-ին.
  15. «Причиной пожара в ковид-больнице Ирака назвали коррупцию». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.