Մուստաֆա Ալ-Կազիմի
Մուստաֆա Ալ-Կազիմի | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Al Turath University College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, լրագրող, իրավապաշտպան և documentalist |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1967[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Kadhimiya, Բաղդադ, Իրաք |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ինքնագիր | ![]() |
Մուստաֆա Աբդել Լատիֆ Մուշետ (արաբ․՝ مصطفى عبد اللطيف مشتت), հայտնի է՝ Մուստաֆա Ալ-Կազիմի (مصطفى الكاظمي, հուլիսի 5, 1967[1], Kadhimiya, Բաղդադ, Իրաք), իրաքցի քաղաքական գործիչ, լրագրող և գրող։ Իրաքի վարչապետը 2020 թվականի մայիսի 7-ից[2], պարտականությունները կատարել է ապրիլի 9-ից[3]։ Իրաքի արտաքին գործերի նախարարը 2020 թվականի մայիսի 12-ից հունիսի 6-ը։ Իրաքի Ազգային հետախուզական ծառայությունը գլխավորել է 2016 թվականից մինչև 2020 թվականը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուստաֆա Աբդել Լատիֆը ծնվել է Բաղդադում 1967 թվականին։ Ընտանիքը 1963 թվականին Էշ-Շատրից Դի-կար մուխաֆազով տեղափոխվել է Բաղդադի Կադիմիա շրջան։ Հայրը՝ Հաջի Աբդել Լաթիֆ Մուշետ Ալ-Ղարիբավին, Բաղդադի օդանավակայանում տեխնիկական ղեկավար է աշխատել[5]։
2012 թվականին ավարտել է Բաղդադի ԱԹ-Թուրատ մասնավոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ստացել է բակալավրի աստիճանի իրավունք։
Սադդամ Հուսեյնի վարչակարգի հակառակորդն էր։ 1985 թվականին Իրաքյան Քուրդիստանի տարածքով գաղթել է Գերմանիա, իսկ հետո՝ Մեծ Բրիտանիա, ապրել է արտագաղթում[5]։
Մի քանի տարի աշխատել է որպես ամերիկյան «Ալ-Մոնիտոր» թերթի սյունակագիր և խմբագիր։
2003-2010 թվականներին եղել է Լոնդոնում Iraq Memory Foundation-ի (IMF) գործադիր տնօրենը[5]։
2016 թվականի հունիսի 7-ին վարչապետ է նշանակվել Հայդեր ալ-Աբադին Իրաքի Ազգային հետախուզական ծառայության պետ[4]։
2020 թվականի մարտին շիական խմբավորման ներկայացուցիչ Կատաիբ Հեզբոլլահը Մուստաֆա Ալ-Կազիմիին մեղադրել էր 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով «Ղոդս»-ի ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ Մուհանդիսի զոհվելու մեջ։
2019 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին հրաժարական էր տվել։ Հրաժարականը Իրաքի ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարանի) կողմից ընդունվել է դեկտեմբերի 1-ին[6]։ 2020 թվականի փետրվարի 1-ին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուհամեդ Թաուֆիկ Ալաուիին նշանակել է երկրի վարչապետ և նրան հանձնարարել կառավարություն ձևավորել։ Մարտի 1-ին Մուհամեդ Թաուֆիկ Ալաուին հրաժարվել է կառավարություն ձևավորել և հետ վերցրել իր թեկնածությունը[7]։ Մարտի 17-ին Իրաքի նախագահը Ադնան ազ-Զուրֆիին նշանակել է երկրի վարչապետ և հանձնարարել նրան կառավարություն ձևավորել։ Ապրիլի 9-ին, այն բանից հետո, երբ Ադնան ազ-Զուրֆին վայր դրեց իր լիազորությունները, Իրաքի նախագահը Մուստաֆա Ալ-Կազիմիին նշանակեց երկրի վարչապետ և նրան հանձնարարեց կառավարություն ձևավորել[3][4]։
Մայիսի 7-ին Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը վստահություն է հայտնել Ալ-Կազիմիի կառավարությանը և հավանություն տվել նրա ծրագրին։ Նույն օրը Ալ-Կազիմովը երդում է տվել որպես վարչապետ[2]։ Մայիսի 12-ին Մուհամեդ Ալի Ալ-Խակիմին փոխարինել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է դոկտոր Մահդի Ալ-Ալաքի դստեր հետ «Դավա» կուսակցությունից։ Ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://karistina.com/munuaeat/42991.html
- ↑ 2,0 2,1 «СМИ: парламент Ирака одобрил программу нового правительства и большинство министров»։ ՏԱՍՍ։ 2020-05-07։ Վերցված է 2020-05-21
- ↑ 3,0 3,1 «Премьер-министром Ирака назначен бывший начальник разведки»։ NEWSru.co.il։ 2020-04-09։ Վերցված է 2020-05-01
- ↑ 4,0 4,1 4,2 «СМИ: президент Ирака поручил Мустафе аль-Казыми сформировать новое правительство»։ ՏԱՍՍ։ 2020-04-09։ Վերցված է 2020-05-01
- ↑ 5,0 5,1 5,2 «Get to know about Mustafa Al-Kathemi, the new designated official in charge of the Iraqi government» (անգլերեն)։ Shafaq News։ 2020-04-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-12-ին։ Վերցված է 2020-05-01
- ↑ «Протестующие в Ираке добились своего. Премьер ушел в отставку»։ Русская служба Би-би-си։ 2019-12-01։ Վերցված է 2020-05-01
- ↑ «Назначенный премьер Ирака отказался от формирования кабмина и отозвал свою кандидатуру»։ ՏԱՍՍ։ 2020-03-02։ Վերցված է 2020-05-01
|