Հրաչուհի Փալանդուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչուհի Փալանդուզյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1951(1951-11-20)
ԾննդավայրԲասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 16, 2022(2022-08-16)[1] (70 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և արձակագիր

Հրաչուհի Արտաշեսի Փալանդուզյան (նոյեմբերի 20, 1951(1951-11-20), Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2022(2022-08-16)[1]), լրագրող, խմբագիր, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչուհի Փալանդուզյանը ծնվել է 1951 թվականին, Վարդենիսի շրջանում, արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում։ 1969 թվականին ավարտել է Շամշադինի շրջանի Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1976-1977 թվականներին աշխատել է շրջանային «Այգաբաց» թերթում, հեղինակել ակնարկների և հրապարակախոսական հոդվածների շարքեր։ 1977 թվականին Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրությունում վարել է Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ։ 1992-1994 թվականներին ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները, վարել «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր։ 1994 թվականից աշխատել է մի շարք թերթերում՝ «Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ։ 1998 թվականին աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, եղել «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիրը[2]։

2005-2006 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում, եղել նախարարի խորհրդական, 2007-2013 թվականներին՝ «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում։ Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2005 թվականներին գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը լույս է տեսել 2006 թվականին[3], իսկ 2007 թվականին ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի։

2006 թվականին խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը»[4], 2007 թվականին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013 թվականին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014 թվականին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի

2013 թվականին «Լուսակն» հրատարակչությունում տպագրել է հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անքեն սիրտ» վերնագրով[5]։ Նույն թվականին Լեզվի պետական տեսչության և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է Փալանդուզյանի «Գործածական բառացանկը»։ 2014 թվականին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրել է Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է լրագրող, խմբագիր Հրաչուհի Փալանդուզյանը
  2. «Հրաչուհի Փալանդուզյան. Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  3. Փալանդուզյան, Հրաչուհի (2006). Թումանյան, Արմենուհի (ed.). Քառակուսի գնդակ։ Քաղաքական սիրավեպ. Երևան: Նշանակ. ISBN 978-99941-992-4-2.
  4. Մանասյան, Գ (2007). Խորհրդանշանների հանրագիտարան. ISBN 978-99941-828-2-4.
  5. Փալանդուզյան, Արտաշես (2013). Փալանդուզյան, Արմենուհի (ed.). Անքեն սիրտ։ Բանաստեղծություններ. Երևան: Լուսակն.(չաշխատող հղում)
  6. «Հայեցի հայերեն». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]