Հրաչիկ Ջավախյան
Հրաչիկ Աշոտի Ջավախյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1984 |
Ծննդավայր | Կիրովական |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Հրաչիկ Աշոտի Ջավախյան (ծնվել է 1984 թվականի հուլիսի 6-ին, Կիրովական, Հայկական ՍՍՀ), հայ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2010), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)[1]։
Հրաչիկ Ջավախյանը բռնցքամարտով զբաղվել սկսել է 14 տարեկանում վաստակավոր մարզիչ Արմեն Գևորգի Միսակյանի ղեկավարությամբ։ 2005 թվականից ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 2006 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2008 թվականին Պեկինում անցկացվող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թեթև (մինչև 60 կգ) քաշային կարգում։ Երկու մրցությունների ընթացքում էլ պարտվել է միայն օլիմպիական երկակի չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոյին։ 2009 թվականին Միլանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթ ունենալուց հետո որոշել է անցնել առաջին միջին քաշային կարգ։ Նոր քաշային կարգում առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի՝ 2010 թվականի առաջնության ժամանակ, որտեղ նա բոլոր հինգ մարտերում հաղթանակ է տարել ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոս։
2008 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Sports-reference.com կայքում Արխիվացված 2012-11-13 Wayback Machine
- Պրոֆիլը Օլիմպիադա-2008-ի կայքում
|