Հրաչիկ Աբգարյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրաչիկ Աբգարյան (այլ կիրառումներ)
Հրաչիկ Աբգարյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1947(1947-09-10) (71 տարեկան)
Պեմզաշեն, Շիրակի մարզ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր (2003)

Հրաչիկ Հմայակի Աբգարյան (սեպտեմբերի 10, 1947(1947-09-10), Պեմզաշեն, Շիրակի մարզ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003)։ ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Աբգարյանը ծնվել է 1949 թվականին Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1990 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 1972-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986-1990 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1990 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում, 1996 թվականից՝ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 2004 թվականից կենսաֆիզիկայի համահայկական ընկերակցության անդամ է[1][2]։

Աշխատանքները վերաբերում են կենսահաղորդչային և պիեզոէլեկտրական միացությունների ֆոտոէլեկտրական հատկություններին և դրանց վրա էլեկտրոնային ճառագայթման ազդեցություններին, համակարգերում ինքնակազմակերպման երևույթների ուսումնասիրություններին[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абгарян Г.А., Исследование нелинейных фото- и электроиндуцированных явлений в сложных неметаллических соединениях и микрогетерогенных структурах биологической структуры [Текст] ։ автореферат дис. ... д-ра физ.-мат. наук ։ 01.04.07 - Физика твёрдого тела, 01.04.14 - Теплофизика и молекулярная физика; Ин-т приклад. проблем физики НАН РА. - Ереван, 1999. (դիսերտացիայի թեմա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «АФ РАЕН - Члены Академии»։ www.raen.am։ Վերցված է 2017-05-16 
  2. «АБГАРЯН ГРАЧИК АМАЯКОВИЧ» 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005