Հրաշք (գիրք)
Հրաշք Wonder book 2 | |
---|---|
Հեղինակ | Ռաքել Պալասիո |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | դրամա և գեղարվեստական գրականություն |
Թեմա | մտածողություն |
Բնօրինակ լեզու | կատալաներեն |
Նկարագրում է | Վաշինգտոն Հայթս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | փետրվարի 14, 2012 |
«Հրաշք» (անգլ.՝ Wonder), Ռաքել Պալասիոյի վեպը հրատարակվել է 2012 թվականի փետրվարի 14-ին։ Պալասիոն ստեղծել է ժամանակակից մի երկ, որը և′ տրամադրություն է բարձրացնում, և′ ծիծաղեցնում է, և′ հուզում. սրտառուչ պատմություն, որ կարդացվում է մեկ շնչով և երկար ժամանակ մնում հիշողության մեջ։ «Հրաշք»-ը նրա առաջին վեպն է։ Ավելի քան քսան տարի նա աշխատել է Նյու Յորքում որպես խմբագրության ղեկավար, գեղարվեստական խմբագիր և նկարիչ-ձևավորող։ Պալասիոն վեպը գրել է մի միջադեպից հետո, որտեղ իր որդին տեսնելով դիմածնոտային խնդիրներով մի աղջկա՝ սարսափում է, որի պատճառով աղջիկն ու իր ընտանիքի անդամները կարող էին վատ վիճակի մեջ ընկնել, նա շտկել է իրավիճակը՝ տղային հեռացնելով դեպքի վայրից։ Վեպը գրելիս նա ոգեշնչվել է Նատալի Մերչանթի «Հրաշք» երգից[1]։
Մեջբերումներ Ռ.Ջ. Պալասիոյի «Հրաշքը» գրքից.
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եթե կա ընտրություն` լինել ճիշտ կամ լինել բարի, ընտրիր բարին։
- Ճակատագիրը ժպտում է խիզախներին։
- Թեպետ բարի խոսքերի գինը մեծ չէ, բայց նրանց արած գործն է մեծ։
- Քո գործերը քո հուշարձաններն են։
- Ավելի լավ է իմանալ հարցերից որոշները, քան պատասխաններից բոլորը։
- Բավական չէ լինել ընկերական։ Հարկավոր է ընկեր լինել։
- Գնա օրվա հետևից և ձգտիր արևին։
- Եթե կյանքում իրոք ինչ-որ բան ես ուզում, պետք է աշխատես։
- Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա, քանզի մենք բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը։
- Երբեմն լավ է սկսել նորից։
Նատալի Մերչանթ «Հրաշք» երգից հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր կողմերից բժիշկներ եկան
Եկան, տեսան ինձ
Կանգնեն մահճիս մոտ
Ու չհավատան իրենց աչքերին։
Ասին, երևի հրաշք է երկնային
Աստծո ձեռքի գործ ու արարչություն
Բայց ինչ էլ որ տեսան, ինչ էլ ասացին
նրանք չտվին բացատրություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգյուստ Փուլմանը` տասնամյա մի տղա է, որը ծնվել է դեմքի թերություններով, որոնց պատճառով մինչ 10 տարեկանը դպրոց չի հաճախել։ Նա նոր-նոր ընդունվելու է Բիչերի դպրոց, որպես հինգերորդ դասարանի աշակերտ։ Բանն այն է, որ Օգին սովորական երեխա է՝ արտասովոր դեմքով։ Բայց կարո՞ղ է արդյոք նա համոզել իր նոր դասընկերներին, որ չնայած արտաքինին, ինքն էլ նրանց պես սովորական երեխա է։
Գլխավոր կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգյուստ (Օգի) Փուլման - դիմածնոտա
յին խնդիրներով ծնված, տառապում է Թրեչեր Քոլինզ-ի (անգլ.՝ Treacher-Collins) սինդրոմով։
- Օլիվիա (Վիա) Փուլման - Օգյուստի ավագ քույրը. Նա միշտ հոգ էր տանում եղբորը և կիսվում իր մտահոգություններով, թե որքան դժվար է նման մարդու քույր լինելը։
- Սամըր - Օգյուստի առաջին և միակ ընկերը, որն անկեղծ շփվում էր նրա հետ, առանց որևէ բարդույթների։
- Իզաբել և Նեյթ Փուլմաններ - Օգյուստի և Վիայի ծնողները, որոնք միշտ աջակցում էին իրենց երեխաներին, հատկապես Օգյուստի ուսման իրենց մեծ ներդրումն ունեցան։
- Ջեք Ուիլ - Օգյուստի լավագույն ընկերը, որը սկզբում շփվում էր նրա հետ տնօրենի խնդրանքով, իսկ ավելի ուշ գնահատում և ընդունում է նրան։
- Ջուլիան - Օգյուստի գլխավոր հակառակորդը, որը չէր ցանկանում ընդունել նրան և այն մարդկանց, ովքեր շփվում էին նրա հետ։
- Ջասթին - Վիայի ընկերը, որն էլ սարսափել էր Օգյուստին առաջին անգամ տեսնելուց, սակայն շատ բարի էր և ընկերասեր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- RJ Palacio's website
- Review in The Guardian
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A 'Wonder'-filled day: Best-selling author surprises Ann Arbor elementary student». MLive.com. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.