Հրաշք (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշք
Wonder book 2
ՀեղինակՌաքել Պալասիո
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրդրամա և գեղարվեստական գրականություն
Թեմամտածողություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՎաշինգտոն Հայթս
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչAlfred A. Knopf
Հրատարակման տարեթիվփետրվարի 14, 2012
ԳՄՍՀ0-375-86902-6

«Հրաշք» (անգլ.՝ Wonder), Ռաքել Պալասիոյի վեպը հրատարակվել է 2012 թվականի փետրվարի 14-ին։ Պալասիոն ստեղծել է ժամանակակից մի երկ, որը և′ տրամադրություն է բարձրացնում, և′ ծիծաղեցնում է, և′ հուզում. սրտառուչ պատմություն, որ կարդացվում է մեկ շնչով և երկար ժամանակ մնում հիշողության մեջ։ «Հրաշք»-ը նրա առաջին վեպն է։ Ավելի քան քսան տարի նա աշխատել է Նյու Յորքում որպես խմբագրության ղեկավար, գեղարվեստական խմբագիր և նկարիչ-ձևավորող։ Պալասիոն վեպը գրել է մի միջադեպից հետո, որտեղ իր որդին տեսնելով դիմածնոտային խնդիրներով մի աղջկա՝ սարսափում է, որի պատճառով աղջիկն ու իր ընտանիքի անդամները կարող էին վատ վիճակի մեջ ընկնել, նա շտկել է իրավիճակը՝ տղային հեռացնելով դեպքի վայրից։ Վեպը գրելիս նա ոգեշնչվել է Նատալի Մերչանթի «Հրաշք» երգից[1]։

Մեջբերումներ Ռ.Ջ. Պալասիոյի «Հրաշքը» գրքից.[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եթե կա ընտրություն` լինել ճիշտ կամ լինել բարի, ընտրիր բարին։
  • Ճակատագիրը ժպտում է խիզախներին։
  • Թեպետ բարի խոսքերի գինը մեծ չէ, բայց նրանց արած գործն է մեծ։
  • Քո գործերը քո հուշարձաններն են։
  • Ավելի լավ է իմանալ հարցերից որոշները, քան պատասխաններից բոլորը։
  • Բավական չէ լինել ընկերական։ Հարկավոր է ընկեր լինել։
  • Գնա օրվա հետևից և ձգտիր արևին։
  • Եթե կյանքում իրոք ինչ-որ բան ես ուզում, պետք է աշխատես։
  • Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա, քանզի մենք բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը։
  • Երբեմն լավ է սկսել նորից։

Նատալի Մերչանթ «Հրաշք» երգից հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Մերչանթ

Տարբեր կողմերից բժիշկներ եկան

Եկան, տեսան ինձ

Կանգնեն մահճիս մոտ

Ու չհավատան իրենց աչքերին։

Ասին, երևի հրաշք է երկնային

Աստծո ձեռքի գործ ու արարչություն

Բայց ինչ էլ որ տեսան, ինչ էլ ասացին

նրանք չտվին բացատրություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստ Փուլմանը` տասնամյա մի տղա է, որը ծնվել է դեմքի թերություններով, որոնց պատճառով մինչ 10 տարեկանը դպրոց չի հաճախել։ Նա նոր-նոր ընդունվելու է Բիչերի դպրոց, որպես հինգերորդ դասարանի աշակերտ։ Բանն այն է, որ Օգին սովորական երեխա է՝ արտասովոր դեմքով։ Բայց կարո՞ղ է արդյոք նա համոզել իր նոր դասընկերներին, որ չնայած արտաքինին, ինքն էլ նրանց պես սովորական երեխա է։

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգյուստ (Օգի) Փուլման - դիմածնոտա

յին խնդիրներով ծնված, տառապում է Թրեչեր Քոլինզ-ի (անգլ.՝ Treacher-Collins) սինդրոմով։

Թրեչեր Քոլինզ
  • Օլիվիա (Վիա) Փուլման - Օգյուստի ավագ քույրը. Նա միշտ հոգ էր տանում եղբորը և կիսվում իր մտահոգություններով, թե որքան դժվար է նման մարդու քույր լինելը։
  • Սամըր - Օգյուստի առաջին և միակ ընկերը, որն անկեղծ շփվում էր նրա հետ, առանց որևէ բարդույթների։
  • Իզաբել և Նեյթ Փուլմաններ - Օգյուստի և Վիայի ծնողները, որոնք միշտ աջակցում էին իրենց երեխաներին, հատկապես Օգյուստի ուսման իրենց մեծ ներդրումն ունեցան։
  • Ջեք Ուիլ - Օգյուստի լավագույն ընկերը, որը սկզբում շփվում էր նրա հետ տնօրենի խնդրանքով, իսկ ավելի ուշ գնահատում և ընդունում է նրան։
  • Ջուլիան - Օգյուստի գլխավոր հակառակորդը, որը չէր ցանկանում ընդունել նրան և այն մարդկանց, ովքեր շփվում էին նրա հետ։
  • Ջասթին - Վիայի ընկերը, որն էլ սարսափել էր Օգյուստին առաջին անգամ տեսնելուց, սակայն շատ բարի էր և ընկերասեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A 'Wonder'-filled day: Best-selling author surprises Ann Arbor elementary student». MLive.com. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.