Հրանտ Սիմոնյան (անասնաբույժ)
Հրանտ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1928 (95 տարեկան) |
Ծննդավայր | Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Հրանտ Հայկազի Սիմոնյան (փետրվարի 28, 1928, Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1984), ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (2002)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականի փետրվարի 28-ին Չարդախլու գյուղում (Ադրբեջանի Շամխորի շրջան)։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի անասնաբուժական ակադեմիան։ 1949-1961 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում, Չարդախլուում, ապա՝ Մերձմոսկովյան մի շարք տնտեսություններում։ 1961 թվականին սկսել է աշխատել Համառուսաստանյան փորձարարական անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտում։
Մշակել է խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի ախտորոշման արյունաբանական եղանակ, որը լայնորեն կիրառվել է ԽՍՀՄ-ում, բացահայտել արյան չարորակ նորագոյացությունների տարբեր փուլերի ու ձևերի ժամանակ արյունաստեղծ օրգաններում բջջաձևաբանական փոփոխությունները։
1979 թվականին ներդրել է լեյկոզի արդյունավետ բուժման եղանակ՝ արժեքավոր բարձր մթերատվությամբ ընտանիքների գենոֆոնդի պահպանմամբ և անասնապահության մեջ արտադրողականության բարձրացմամբ։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ագրոարդյունաբերության՝ մարդու և կենդանիների լեյկոզի հիմնախնդիրների միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ։
Կենսագրականն ընդգրկված է «Ռուսաստանի լավագույն մարդիկ» (2003) հանրագիտարանում։
1989 թվականին լույս է տեսել Հրանտ Սիմոնյանի հեղինակած «Անասնաբուժության արյունաբանական և բջջաձևաբանական տերմինների բառարանը» (ռուսերեն)։
2001 թվականին դարձել է ՌԴ բնական ԳԱ ակադեմիկոս։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ветеринарная гематология, М., 1995 (համահեղինակ).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |