Հրանտ Բաղդագյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Բաղդագյուլյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1950
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվար 2001
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ և խեցեգործ
Պարգևներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ և ԺՏՆՑ արծաթե մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Հրանտ Համբարձումի Բաղդագյուլյան, (1950, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվար 2001), հայ խեցեգործ, բրուտ[1], նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Բաղդագյուլյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 7-ին, Գորիս քաղաքում։ Նրա նախնիները եղել են բրուտագործներ։ Ճանաչման է արժանացել հիմնականում ինքնուրույն աշխատանքով։ Նա 1985 թվականից նկարիչների միության երիտասարդական բաժանմունքի անդամ էր, իսկ 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։ Սկսած 1975 թվականից խեցեգործական աշխատանքով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Ստեղծագործություններն արժանացել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) ոսկե և արծաթե մեդալների, ինչպես նաև ցուցադրվել են արտերկրում։

Մահացել է 2001 թվականի փետրվարին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պարուհին»
  • «Հարդարանք»
  • «Սկիզբ»

Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ընկերուհիներ»
  • «Խորհուրդ»
  • «Քաղաք»
  • «Զոհաբերություն»
  • «Աղաման»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «Դեկորատիվ աման-աղաման - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան