Հրաժեշտ պատրանքներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաժեշտ պատրանքներին
անգլ.՝ Parting With Illusions
ՀեղինակՎլադիմիր Պոզներ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհրապարակախոսություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀրատարակիչԱՍՏ
Հրատարակման տարեթիվ2008

«Հրաժեշտ պատրանքներին» (անգլ.՝ Parting With Illusions), ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների ինքնակենսագրական գիրքը։ Այն գրվել է անգլերեն և հրատարակվել 1990 թվականին։ Միացյալ Նահանգներում տասներկու շաբաթ եղել է «The New York Times»-ի բեսթսելլերների շարքում։ Գիրքը 2019 թվականին հրատարակվել է նաև հայերեն՝ գրականագետ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։ Newmag հրատարակչությունն այն ներկայացրել է «Օրակուլ» շարքով[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն ի սկզբանե գրվել է անգլերենով և Միացյալ Նահանգներում 1990 թվականին հրատարակվել «Atlantic Monthly Press» հրատարակչության կողմից։ Սկզբնական վերնագիրը եղել է «Խորհրդային հեղինակավոր հեռուստամեկնաբանի ականավոր կյանքն ու հակասական հայացքները» (անգլ.՝ The extraordinary life and controversial views of the Soviet Union's leading commentator)։ ԱՄՆ-ում Պոզներն ուներ խորհրդա-ամերիկյան հեռուստակամուրջների հաղորդավարի հեղինակություն, այդ իսկ պատճառով գիրքն ունեցավ հանրային մեծ արձագանք։ Մասնավորապես, տասներկու շաբաթ շարունակ այն մնացել է The New York Times պարբերականի բեսթսելերների շարքում[2]։ Los Angeles Times-ի գրախոսներից մեկի կարծիքով, սակայն, աշխատությունը «անթաքույց ինքնագովազդ է» (անգլ.՝ unabashed self-promotion)[3]։

Հեղինակի պնդմամբ՝ ինքը երկար տարիներ մտածել է այն մասին, թե ինչ տեսքով կարող է գիրքը ներկայացվել ռուսաստանցի ընթերցողին և միայն 2008 թվականին է այն թարգմանել ռուսերեն՝ քսանամյա հնության տեքստը լրացնելով նոր մեկնաբանություններով։ Գիրքն առաջին անգամ ռուսերեն հրատարակվել է 2012 թվականին[4]։ Գիրքը «Астрель» հրատարակչության կողմից լույս է տեսել Մոսկվայում՝ «АСТ» հրատարակչության տեխնիկական աջակցությամբ։ Այն առաջին անգամ հրատարակվել է 10 000 տպաքանակով։ Գրքում օգտագործվում են լուսանկարներ հեղինակի անձնական արխիվից։ Ռուսական հրատարակության ձևավորումը խիստ քննադատության է ենթարկվել Penguin Books-ի արտ-տնօրեն Փոլ Բաքլիի կողմից. «Այստեղ ամեն ինչ ձանձրալի է։ Լուսանկարը ձանձրալի է, տառատեսակը ձանձրալի է, դասավորությունը՝ ձանձրալի. ո՞ւմ կարող է հետաքրքրել այսպիսի գիրքը։ ԱՄՆ-ում այն կմահանար դանդաղ մահով»[5]։

Գիրքը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել ռուսաստանցի գրախոսների կողմից։ Արձագանքների մեծ մասը ոչ միանշանակ են եղել։ Այսպես, Կոնստանջին Միլչինը նշել է.

Իր արտահայտություններում հեղինակը, որը տառապում է գրաքննությունից, իսկ ավելի շատ օվկիանոսի երկու կողմերում ղեկավարության հիմարությունից, ավանդաբար զգուշավոր է։ Ընդ որում, եթե թեման նրա համար կարևոր է, նա ամեն դեպքում չի քաշվում իր արտահայտություններում։ Եթե խոսքը գնում է, օրինակ, եկեղեցու ու կրոնի դերի, ռասիզմի և հոմոֆոբիայի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և դրա կատարյալ բացակայությանը ռուսական պետությունում։ Մնացած դեպքերում Պոզները փորձում է հարթեցնել սուր անկյունները և բավարարվել առանց սադրանքների։ Այնուամենայնիվ, թվում է, որ դրա պատճառը նույնիսկ մի քանի ռեժիմներ վերապրած մարդու նախախնամությունը չէ։ Պոզները հավերժական ապատրիդ է, որը մշտապես պատասխանում է «ո՞վ ես» և «ումը կլինես» հարցերին։<…> Նրա գիրքը հետաքրքիր է առաջին հերթին ոչ թե հիշողություններով, այլ որպես փորձ՝ նկարագրելու հեռացածի ներքին կառուցվածքը որպես ամբողջություն, բայց ոչ ամբողջությամբ սպառված խորհրդային աշխարհը[6]։

Փոխարենը, «TimeOut» ամսագրի գրախոսը կարծում է, որ «համաձայնեք, որ համաձայն եք նրա հետ, իսկ կարդալ նրա գիրքը ամեն դեպքում բարդ է։ Բանը նրանում է, որ Վլադիմիր Պոզները իր ողջ աշխարհաքաղաքացիությամբ, մինչև ուղնուծուծը խորհրդային լրագրող է»[7]։ Պոզներյան շարադրման ոճն արդարացնում է նաև Վլադիսլավ Տոլստովը. «Երբ կարդում եք «Հրաժեշտ պատրանքներին»-ը, պետք է հիշել, որ գիրքը գրվել է 80-ականների վերջին, նախատեսված է եղել արևմտյան ընթերցողի համար, որը փաստացի ոչինչ չգիտեր խորհրդային կյանքի իրողությունների մասին։ Այստեղից էլ շարադրանքի հստակ դիդակտիկությունը և կենցաղային մանրամասների բացատրությունը, որոնց կարիքը ռուսաստանցի ընթերցողը չունի»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. info@f-s.am, FutureSystems. «Հրաժեշտ պատրանքներին». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. Владимир Познер презентовал автобиографическую книгу Արխիվացված 2012-05-28 Wayback Machine // «Ореанда-Новости», 9.02.2012.
  3. Andrew Nagorski. Advertisements and Equivocations Արխիվացված 2015-10-24 Wayback Machine // Los Angeles Times, March 25, 1990. (անգլ.)
  4. Владимир Познер. Прощание с иллюзиями Արխիվացված 2013-12-16 Wayback Machine // «Частный корреспондент», 9 февраля 2012 года.
  5. «Это отлично продавалось бы на слете педофилов» Արխիվացված 2012-04-30 Wayback Machine: Арт-директор издательства Penguin оценивает обложки российских бестселлеров // Афиша, 16 апреля 2012 г.
  6. К. Мильчин Режим апатрида Արխիվացված 2012-04-12 Wayback Machine // Gazeta.ru, 14.02.2012.
  7. «Наталья Кочеткова. Прощание с иллюзиями». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  8. В. Толстов. «Прощание с иллюзиями», Владимир Познер Արխիվացված 2012-05-12 Wayback Machine // Newslab (Красноярск), 21.02.2012.