Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Շուշիի Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը հիմնվել է 1876-ին՝ վարդապետ Արիստակես Սեդրակյանի ջանքերով։

Դպրոցը 1877-ին ունեցել է 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի։ 1881-ին աշակերտուհիների թիվը հասել է 120-ի։

Ըստ Լեոի, բացումից մեկ տարի անց Հռիփսիմյան դպրոցը իր ճակատագիրը կապել է թեմական դպրոցի հետ, լինելով նրան կից։

1884-ին այս դպրոցը եղել է բավականաչափ պատկառելի մի ուսումնական հաստատություն՝ իր 13 ուսուցիչ-ուսուցչուհիներով և 171 աշակերտուհիներով։ Ունեցել է միջնակարգի դասընթաց։ Հայ մյուս դպրոցների հետ միասին այն ևս 1885-ին փակվել է։ Վերաբացվել է 1886-ի հոկտեմբերին՝ որպես երկդասյան իգական դպրոց։ Տեսուչն է եղել Մովսես Սամվելյանը, ուսուցիչները՝ Գաբրիել Գյուլիքևխյանը, Եկատերինա Մելիք-Սարգսյանը, Զարուհի Արզումանյանը, Ելենա Առաքելյանը, Գալիլյա Հովակիմյանը և Նարիման Փիրումյանը։

1888-ին ունեցել է 199 աշակերտուհի։

1896-ին փակվել է, 1906-ի փետրվարին վերաբացվել։ 1908-09 ուստարում ունեցել է 5 բաժանմունք, որոնցում սովորել է 218 հոգի, դրանցից 29՝ տղաներ[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեո, «Ղարաբաղի թեմական դպրոցի պատմություն», էջ 385-386։
  • «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 63։
  • «Դպրոց», 1875-76, թիվ 4, էջ 133։
  • «Արարատ», 1878, ԺԲ, էջ 458։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կ. Խուդոյան (1987)։ Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին։ Երևան: «Լույս»։ էջ էջ 377-378