Հռիփսիմյան վարժարան (Զմյուռնիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան վարժարան (այլ կիրառումներ)
Հռիփսիմյան վարժարան, հիմնվել 1838-ին, Զմյուռնիայում։ Մինչև 1849-ը կոչվել է Սարգսյան, 1849-ից՝ Հռիփսիմյան (բարերարի անունով)։ 1884-ին կառուցվել է նոր շենք։ Վարժարանը պահվել է հայ համայնքի նվիրատվություններով և Սյունյաց, Հոգատար, Հռիփսիմյան կրթասիրաց, Ուսումնասեր և այլ ընկերությունների օժանդակությամբ։ Մինչև 1877-ը ուսուցումը ձրի է եղել, այնուհետև վարձ են վճարել միայն ունևորները։ Սովորողները ստացել են յոթնամյա կրթություն։ Դասավանդվել են հայոց լեզու և պատմություն, գեղագրություն, դիցաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, գծագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն, անգլերեն, թվաբանություն և այլ առարկաներ։ 1840-ին սովորել է 100, 1850-ին՝ 170, 1870-ական թթ.՝ 240, հետագայում՝ 300-400 աշակերտ։ Վարժարանն ունեցել է մանկապարտեզ (1888-ից), աղջիկների և տղաների որբանոց, գիշերօթիկ բաժիններ։ Փակվել է 1922-ին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 597)։ |