Հպարտ մուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հպարտ մուկը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
Շարքի մասն էԳունագեղ քարերի սարը
ՌեժիսորՆատալյա Բերեզովայա
ՍցենարիստՆատալյա Բերեզովայա
ՀնչյունավորումԷդուարդ Նազարով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն800 վայրկյան
ՇարքԳունագեղ քարերի սարը
Թվական2007

Հպարտ մուկը (ռուս.՝ Гордый мыш), մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է «Պիլոտ» ստուդիայում, 2007 թվականին, ռեժիսոր Նատալյա Բերյոզովայի կողմից։ Մուլտֆիլմը «Գունագեղ քարերի սարը» մուլտսերիալի մաս է։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է «Անիմատորները դիմավորում են Մկան տարին» տոնական ծրագրի շրջանակներում[1]։ Ֆիլմը մասնակցել է «Սուզդալ-2008» փառատոնի մրցութային ծրագրին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ օսեթական «Ինչպես է մուկն իր որդու համար հարսնացու փնտրում» հեքիաթի։ Նմանատիպ սյուժե գոյություն ունի ճապոնական, հնդկական, ինգուշեթական ֆոլկլորում (ի դեպ, ինգուշեթական նմանատիպ հեքիաթն ունի «Մուկը գնում է մկան մոտ» ասացվածքային վերնագիրը)։

Մի գյուղում հարսանիք են անում, և մուկը որոշում է, որ որդուն ամուսնացնելու ժամանակն է։ Բայց մկնիկը որոշում է ամուսնանալ միայն ամենաուժեղի դստեր հետ և գնում է Լուսնի ձեռքը խնդրելու։ Պարզվում է, որ երբ Արևը ծագում է, Լուսինը խավարում է։ Ամպը փակում է Արևին, Քամին ցրում է Ամպը, սակայն ոչինչ չի կարողանում անել Ժայռի հետ։ Ի վերջե մուկը պարզում է, որ Ժայռը կրծել են մկները, և իր հարսնացուին գտնում է նրանց մեջ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Նատալյա Բերյոզովա
Սցենարի հեղինակ Նատալյա Բերյոզովա
Գեղարվեստական ղեկավար Էդուարդ Նազարով
Բեմադրող նկարիչ Վերա Պուինովա
Անիմատորներ Դիանա Չերեցկայա, Յուրի Պովորով, Ելենա Գոլյանկովա, Իրինա Նիկոլաևա, Սվետլանա Զիմինա, Լեոն Էստրին, Սերգեյ Միրոնով, Տատյանա Պոդգորսկայա, Նադեժդա Լեմինա, Ալեքսանդր Բուբնով, Տատյանա Կոչետովա, Յանա Դրոնինա
Օպերատոր Օքսանա Ֆոմուշկինա
Տնօրեն Իգոր Գելաշլիվա
Պրոդյուսեր Իրինա Կապլիչնայա
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Թաթարսկի
Հնչունային ռեժիսոր Ելենա Նիկոլաևա
Դերերը կրկնօրինակել են Էդուարդ Նազարով
Տեքստը կարդում է Դմիտրի Նազարով

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում է օսեթական ժողովրդական երաժշտություն` «Ֆանդիր» տրիոյի կատարմամբ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը մասնակցել է «Փոքր կինոն Մեծ քաղաքում» տոնակատարության մրցութային ցուցադրությանը[2], որը կայացել է 200 թվականի մայիսի 31-ին, Պետերբուրգում, և հաղթել է «Լավագույն հեքիաթ» անվանակարգում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новости 12.01.2008
  2. «Мультивидение» раздало призы. 8.06.2008
  3. Сайт международного фестиваля анимационных искусств «Мультивидение», multivision.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]