Հուսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուսիկ
Հուսիկ
Տեսակ երկսեռ անձնանուն
Սեռ արական
իգական
Նշանակություն հույս
Ծագում
Ծագման լեզու հայերեն
Կապված հոդվածներ «Հուսիկ» սկսվող էջեր

Հուսիկ, հայկական արական և իգական անուն՝ որպես հունական անվան թարգամանություն։ Առաջացել է հայերեն հույս բառից։ Որպես իգական անուն սկսել է գործածվել 1680 թվականից[1][2]:

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուսիկ ոմն, որի քույրը՝ Մարիամը, Բարդուղիմեոս առաքյալի կողմից նշանակվեց վանամայր Հոգեաց վանքի[3]:
  • Հուսիկ, նահատակ Արորակցի։
  • Հուսիկ Ա, սուրբ, որդի Վրթանեսի և թոռն Լուսավորչի։ Ծնվել է 295 թվականին, կաթողիկոս հայոց՝ 341-347 թվականներին՝ որպես Վրթանեսի հաջորդ[4]:
  • Հուսիկ Բ, կաթողիկոս հայոց՝ 373-377 թվականներին՝ Աղբիանոսի ցեղից[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ձեռագիր Վասպուրական 570
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 733-737 — 742 էջ։
  3. Չամչ․ Ա․ 297
  4. Բուզանդ Գ․ ե․
  5. Բուզանդ Ե․ իթ․