Հունաստանի թատերական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի թատերական թանգարան
Տեսակթատերական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրԱթենք
Հիմնադրվել է1938
ՏնօրենAristeides Karydes Fuchs?
Քարտեզ
Քարտեզ

Աթենքի թատերական թանգարան (երբեմն՝ Հունաստանի թատերական թանգարան), թանգարան Աթենքում և միևնույն ժամանակ Հունաստանի թատրոնի հետազոտության գծով կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1938 թվականին հույն գրողների ընկերության կողմից[1], որը գլխավորում էր թատերական արվեստի հույն պատմաբան Յանիս Սիդերիսը[2]։ 1976 թվականին թանգարանի ղեկավարն է դարձել հույն դրամատուրգ Մանոլիս Կորեսը։ 1977 թվականից թատրոնի էկսպոզիցիան գտնվում էր Աթենքի քաղաքապետարանին կից մշակութային կենտրոնի նկուղի տարածքում։

2010 թվականի սեպտեմբերի 20-ին թանգարանը ստացել է իր սեփական շենքը քաղաքային խորհրդի որոշումից հետո, որը քվեարկել է Աթենքի քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված նեոդասականության շենքի օգտագործման տասնամյա կոնցեսիայի օգտին[3]։

Ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի թատերական թանգարանի ֆոնդերում պահվում է թատրոնի մասին գրքերի լայն ընտրանի, որոնք սկսել են հրատարակվել 1740 թվականից, ինչպես նաև 1901 թվականից հունական թատրոնի թվային ձայնագրությունների շարքը։ Էկսպոզիցիայում ներկայացված են հույն հայտնի թատերական դերասանների լուսանկարները, աշխատանքային սցենարները, հագուստները և անձնական իրերը։

Թանգարանի խորհրդի գործող ղեկավար Գերգուսարոպուլոսը նշել է, որ թանգարան տարեկան այցելում է առնվազն 50 հազար ուսանող, իսկ թանգարանի արխիվային նյութերի հիման վրա արդեն գրվել է 90 գիտական ատենախոսություն[3]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Theatre Museum Athens — Athens Info Guide
  2. «Museum and Study Centre of the Greek Theatre». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  3. 3,0 3,1 В Афинах открыт Театральный музей(չաշխատող հղում)