Հուեյ Րուոցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուեյ Րուոցի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի
Երկիր՝ Չինաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 4, 1991(1991-03-04)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Դալյան, Լյաոնին, Չինաստան[1]
Ակումբ՝Jiangsu ECE Volleyball?, China women's national volleyball team?[1], Guangdong Evergrande Women's Volleyball Club? և Jiangsu ECE Volleyball?
189 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Հուեյ Րուոցի (չինարեն՝ 惠若琪, փինյին՝ Huìruòqí, մարտի 4, 1991(1991-03-04)[1], Դալյան, Լյաոնին, Չինաստան[1]), չին նախկին վոլեյբոլիստուհի, որի հասակը 1,91 մետր է։ Խաղում նա հարձակվող է և կրել է 12 համարի մարզաշապիկ։ 2013-2016 թվականներին եղել է Չինաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի ավագը և խաղացել է «Ծիանսու» կանանց վոլեյբոլի թիմում[2]։ 2018 թվականին նա պաշտոնապես թողել է սպորտը։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլեյբոլի մասին առաջին գիտելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին 8-ամյա Հուեյ Րուոցին իր ընտանիքի հետ Տալիենից տեղափոխվեց Նանծին։ Սկզբում նա ընդունվել է Նանծինի Չըպի փողոցի հիմնական դպրոցը, այնուհետև Լան Յա փողոցի հիմնական դպրոցը։

Այս ժամանակահատվածում բարձրահասակ լինելու համար նա ընտրվել է Նանծինի 29-րդ ավագ դպրոցի վոլեյբոլի նախապատրաստման դասերին մասնակցելու, իսկ հետո Ճոն Շանի արևելյան փողոցի սիրողական մարզադպրոցի մարզիչ Ճու Լեյը հավանեց նրա խաղը և ընդունեց նրան կանոնավոր մարզումներին  մասնակցելու։

Այդ ժամանակից ի վեր Հուեյ Րուո Ցին տեղափոխվել է Նանծինի թիվ 29 ավագ դպրոց ( վոլեյբոլի հանրաճանաչ դպրոց)՝ շարունակելու վոլեյբոլի իր մասնագիտական ուսումը։ Այս ընթացքում նա մասնակցել է միջնակարգ դպրոցների աշակերտների միջև անցկացվող  վոլեյբոլի մարզային, քաղաքաքային և միջազգային խաղերին։

Մեկ տարվա ընթացքում նա ընտրվել է մարզային թիմի և ազգային հավաքականի կազմում խաղալու

2006 թվականին Հուեյ Րուոցին Ծիանսու նահանգային 16-րդ խաղում ներկայացրել է Նանծինը`  հաղթելով փակ խաղասրահում և բացօթյա տարածքում անցկացվող վոլեյբոլի առաջնություններում։ Նույն տարում նա ընտրվեց Ծիանսուի կանանց վելոյբոլի  թիմում խաղալու, որից հետո Ծիանսուի կանանց վոլեյբոլի թիմը լիգայի 06-07 եզրափակչում իր գերազանց կատարման շնորհիվ գրավեց երրորդ տեղը։

2007 թվականին Չըն Ճոնհըն նրան  առաջին անգամ նրան ընդգրկեց Չինաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի մարզվողների խմբում։ Եռացատկ կատարելու համար նրանից մեկ տարի էլ չպահանջվեց։

Հուեյ Րուոցին դառնում է թիմի հիմնական խաղացող

Շվեյցարիայի կանանց վոլեյբոլի 2009 թվականիի  մրցույթը առաջին անգամն էր, երբ Հուեյ Րուոցին արտերկրում իր խաղով հանդես եկավ որպես  ազգային հավաքականի անդամ՝ լինելով լավագույն գնդակ փոխանցողը։ Նա տարբեր տեխնիկական ցուցանիշներով ընդգրկվեց լավագույնների շարքում՝ աստիճանաբար դառնալով ազգային հավաքականի գլխավոր խաղացող։ Այդ ժամանակից ի վեր նա բազմաթիվ փայլուն կատարումներ է ունեցել։ Ինչպես օրինակ 2009 թվականի Իտալիայի կանանց վոլեյբոլի առաջնությունում և կանանց վոլեյբոլի միջազգային Grand Prix մրցույթում նա ներկայացել է իր հոյակապ խաղով։ Նա նաև Չինաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի ամենաերիտասարդ հիմնական խաղացողն է։

2010 թվականին իր կարիերայի ընթացքում նա ստացավ իր առաջին լուրջ վնասվածքը։

2010 թվականին Grand Prix-ի  կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնության՝ Մակաոն ընդդեմ Նիդեռլանդների մրցույթում, գնդակը ստանալիս նա ընկավ և վնասեց ձախ ուսը։ Չնայած այս ամենին նա համառորեն  շարունակեց խաղալ, որից հետո ստացավ 2-րդ վնասվածքը։ Այժմ նրա ձախ ուսին որպես հենարան յոթ պողպատե մեխ  է ամրացված։ Վնասվածքի պատճառով նա չմասնակցեց  Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգայի 2010-2011 մրցաշրջանին,Կուանճոույի Ասիական խաղերին, ինչպես  նաև 2010 թվականի կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնությանը։

2011 թվականին Հուեյ Րուոցին ապաքինվելուց հետո կրկին ընդգրկվեց Չինաստանի կանանց վոլեյբոլի հավաքականում, որտեղ նա  էական դեր էր խաղում։ Լավագույն խաղացող լինելու համար նա արժանացավ Ռուսաստանի նախագահ Ելցինի գավաթին։

Վերջին երկու տարիների ընթացքում, սակայն, Չինաստանի կանաց վոլեյբոլի հավաքականը լուրջ պարտություններ և հաղթանակներ է կրել։ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում պարտություն կրեց Ճապոնիայի հավաքականից, նույն տարում Ասիայի վոլեյբոլի առաջնության եզրափակչում պարտվեց Թաիլանդի հավաքականից։ Այնուամենայնիվ, Հուեյ Րուոցիին հաջողվեց տարբեր տեխնիկական ցուցանիշներում լավ արդյունքեր գրանցել։

Հուեյ Րուոցին՝ թիմի ավագ

2013 թվականին Լան Պինը  Չինաստանի կանանց վոլեյբոլի հավաքականի մարզիչն էր, իսկ Հուեյ Րուցինը եղել է նոր կազմված թիմի ավագը։

Նա նաև գլխավորել է կանանց վոլեյբոլի հավաքականը, որը մասնակցել է 2014 թվականի կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնությանը և 2015 թվականի Ասիացի կանանց վոլեյբոլի առաջնությանը՝ համապասխանաբար նվաճելով արծաթե և ոսկե մեդալներ։

Այնուամենայնիվ, Չինաստանի կանանց վոլեյբոլի հավաքականը արդեն իր  վերելքն էր ապրում, երբ  Հուեյ Րուոցին իր կարիերայի ընթացքում երկրորդ լուրջ վնասվածքը ստացավ։ 2015 թվականի աշխարհի գավաթի խաղարկության նախօրեին Հուեյ Րուոցիի մոտ առողջական խնդրիներ առաջացան․ ախտորոշվեց փորոքային տախիկարդիա։  Այսպիսով նա վիրահատության դիմեց։ Վիրահատության ընթացքում նա կոմայի մեջ ընկավ և  արթնացավ միայն էլեկտրական հոսանքի հարվածներ ստանալուց հետո։ Ուստի նա չմասնակցեց 2015 թվականի կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնությանը։ 2016-ի մարտին Հուեյ Րուոցին  կրկին սրտի հետ կապված խնդիր ունեցավ և  կատարեց իր երկրորդ վիրահատությունը։

Ընդամենը մեկ ամիս անց՝ վերականգնվելուց հետո, Հուեյ Րուոցին վերադարձավ ազգային հավաքական և առաջնորդեց թիմը՝ հասնելով մինչև 2016թվականին Շվեյցարիայի կանաց վոլեյբոլի էլիտար առաջնություն։ Սա նրա առաջին մրցույթն էր երկու վիրահատությունից հետո։  Առաջնորդելով թիմը՝ նա հաղթեց առաջնությունում և անձամբ նվաճեց լավագույն հարձակվողի և կարևոր խաղացողի կոչումը (MVP): Նույն տարում 2016 թվականի Օլիմպիական խաղում նա առաջնորդեց Չինաստանի կանանց վոլեյբոլի հավաքականի թիմը։ Նա եզրափակչում վերջապես հաղթեց Բրազիլիային, Նիդեռլանդներին և Սերբիային՝ նվաճելով  օլիմպիական ոսկե մեդալ։ 2004 թվականի Օլիմպիական խաղերից հետո սա 2-րդ անգամն է, որ Չինաստանի կանաց վոլեյբոլի հավաքականը նվաճում է Օլիմպիական խաղերը։

2017-ին նա առաջնորդեց Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմը՝ հաղթելով Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգայի առաջնության 2016-2017 թվականների մրցաշրջանում։ Սա 10-րդ տարին է ինչ Հուեյ Րուոցին խաղում է կանանց վոլեյբոլի լիգայում։ Ինչպես նաև սա պատմության մեջ Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմի առաջին լիգայի առաջնությունն է։ Նույն տարում Չինաստանի Ժողովրդական հանրապետության վոլեյբոլի առաջնության 13-րդ խաղում, լինելով Ծիանսու կանանց վոլեյբոլի  թիմի ավագը, նա կրկին հաղթանակ է տարել։

Հուեյ Րուոցին պաշտոնապես լքում է խաղը

Ազգային խաղերից հետո Հուեյ Րուոցինը այլևս չմասնակցեց մրցումներին, ինչպես նաև Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգայի 2017-2018 մրցաշրջանին, բայց նա դեռ մասնակցում էր մեծ և փոքր սպորտային միջոցառումներին՝ աջակցելով վոլեյբոլի մասսայականացմանը։ 2018 թվականի փետրվարի 3-ին, Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգայի վերջին փուլում Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմը 2017-2018թվականների մրցաշրջանի լավագույն ութնյակում էր։ Այդ ժամանակ տեղի է ունեցել թոշակավորման հայտարարությունը մարզիչների, թիմակիցների և երկրպագուների ներկայությամբ։ Թիմի անդամները Չըն Ճանը և Ծիան Ցիենվընը նույնպես հայտարարեցին իրենց՝ թիմից հեռանալու մասին։ Անսպասելիորեն Ծիանսուի կանաց վոլեյբոլի թիմը լավագույն ությակում էր հայտնվել անբարենպաստ պայմաններում՝ կորցնելով իր նախաձեռնությունը հաջորդ խաղերի համար։ Չնայած Հուեյ Րուոցին հրաժեշտ տվեց իր 18-ամյա մարզական կարիերային, այնուամենայնիվ, շարունակեց իր գործունեությունը վոլեյբոլի և ընդհանրապես սպորտի ասպարեզում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուեյ Րուոցին ծնվել է հարուստ ընտանիքում։ Նրա հայրը` Հուեյ Ֆեյը կապի ոլորտի ցուցակված ընկերությունում բարձր պաշտոն  է զբաղեցնում։ Նա նաև Նանծինի ձիասպորտի, գոլֆի և վոլեյբոլի ասոցացիայի նախագահ է[3]։ Ահա թե ինչու Հուեյ Րուցինին լրատվամիջոցները անվանել են «հարուստների երկրորդ սերունդ»։ (Այդպես էին անվանում 1980-ականներին Դեն Սյաոպինի տնտեսական բարեփոխումների արդյունքում հարստացած ձեռներեցների երեխաներին)[4]։ Հուեյ Րուոցինը նաև կրտսեր քույր ունի՝ Հուեյ Րուո Սյուենը։

Հուեյ Րուոցինը սովորել է Նանծինի թիվ 29 միջնակարգ դպրոցում։ 2014 թվականին Նանծինի մանկավարժական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի բաժնի բակալավրիատի կուրսն ավարտելուց հետո շարունակեց նաև ասպիրանտուրան։ 2017թ․-ին նա ստացավ փիլիսոփայության դոկտորի որակավորում և պաշտպանել է ֆիզիկական դաստիարակություն և սոցոլոգիա հուիմանիտար գիտությունների թեզը։ Նրա ուսանողական ընկերուհիներից Ճան Չանինը նույնպես Չինաստանի կանանց վոլեյբոլի հավաքականի անդամ է եղել[5]։

2016 թվականին Ծիանսու նահանգի ՉԺՀ-ի 13-րդ համագումարում Հուեյ Րուոցին ընտրվել է կուսակցության ներկայացուցիչ՝  դառնալով կուսակցության համագումարում ամենաերիտասարդ և «իննսունականներից հետո» միակ պատգամավորը[6]։

Հուեյ Րուոցին որպես վոլեյբոլիստ մասնակցել է տարբեր հանրային միջոցառումների և նպաստել է վոլեյբոլի զարգացմանը։ Նա նաև 2017թ.-ին հինգ հարյուր հազար յուան ներդրեց «Հուեյրուոցի» կանանց վոլեյբոլի զարգացման հիմնադրամը ստեղծելու համար, որն օգտագործվում է Չինաստանի կանանց վոլեյբոլի հավաքականի և Ծիանսուի կանանց վոլեյբոլի թիմի սոցիալական ապահովության ծրագրերի համար, ինչպես օրինակ վնասվածքների պատճառով բժշկական օգնության կարիք ունեցող նախկին մարզիկների և մարզիչների հասարակական բարեկեցության ապահովման ծրագրերը[7]։

2017 թվականի կանանց վոլեյբոլի Grand Prix-ի եզրափակիչը տեղի է ունեցել Նանծինում, որտեղ Հուեյ Րուոցին եղել է գովազդ ներկայցնող՝ նախագծելով Viva(որը նշանակում է ողջունել)թալիսմանը մրցույթի համար։ Համագործակցության մոդելները ներառում են կախազարդեր, նոթատետրեր, բարձեր և այլ հուշանվերներ[8]։

2018 թվականի մարտի 20-ին լրատվամիջոցներից մեկում հարցազրույցի ժամանակ Հուեյ Րուոցին ասաց, որ նրա կյանքի ընկերը Յան Ճընպոն է, նրանց կապն ամուր է և նրանք երջանիկ են։ Այս ամենը բուռն քննարկման առիթ է հանդիսացել համացանցում և արժանացել է օգտատերերի բարեմաղթանքներին[9][10]։ Ապրիլի 30-ին Հուեյ Րուոցին իր հարսանիքն անցկացրեց Պեկինում գտնվող Չանփին տարածաշրջանում։ Չըն Ճանը, Յուեն Սինյուեն, Տին Սյան, Սյու Րուոյան և այլք նրա հարսնաքույրերն էին, որոնք պաշտոնապես դարձան նրա կյանքի երջանիկ փուլի մի մասը[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական տեխնիկական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցումներ Կոչումներ
2009թ․ Շվեցարիայում կանանց վոլեյբոլի մրցույթ Լավագույն փոխանցող
2010թ․ Շվեցարիայում կանանց վոլեյբոլի մրցույթ Լավագույն փոխանցող
2011թ․ Ելցինի անվան նախագահական գավաթ Կարևոր խաղացող(MVP)
2012թ․ Ասիայի վոլեյբոլի գավաթ Լավագույն գնդակ նետող
2013թ․ Համաշխարհային Grand Prix մրցույթ Լավագույն գնդակ նետող, Կարևոր խաղացող(MVP)
2014թ․ Չինաստանում կանանց վոլեյբոլի միջազգայիմ մրցույթ Չենճոու տարածքում Լավագույն հարվածող
2016թ․ Շվեցարիայում կանանց վոլեյբոլի մրցույթ Լավագույն հիմնական հարձակվող, Կարևոր խաղացող(MVP)

Թիմերում ունեցած նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցումներ Թիմեր Հաղթանակներ
2006-2007թթ․ Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգա Jiangsu Zenith Steel Women's Volleyball Club 3-րդ տեղ
2007-2008թթ․ Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմ 6-րդ տեղ
2008-2009թթ․ 3-րդ տեղ
2009թ․ ՉԺՀ-ի 11-րդ մարզական հանդիպում Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմ 4-րդ տեղ
2009-2010թթ․ Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգա Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմ 4-րդ տեղ
2011-2012թթ․ 5-րդ տեղ
2012-2013թթ․ 8-րդ տեղ
2013թ․ ՉԺՀ-ի 12-րդ ազգային խաղեր Ծիանսու կանանց վոլեյբոլի թիմ 4-րդ տեղ
Կանանց վոլեյբոլի աշխարհի ակումբային առաջնություն Guangdong Evergrande Volleyball Club 3-րդ տեղ
2013-2014թ․ Չինաստանի կանանց վոլեյբոլի լիգա 4-րդ տեղ
2014-2015թ․ Jiangsu Zhongtian Steel Volleyball Club 3-րդ տեղ
2015-2016թ․ 2-րդ տեղ
2016-2017թ․ 1-րդ տեղ
2017թ․ ՉԺՀ-ի 13-րդ ազգային խաղեր 1-րդ տեղ

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցումներ Հաղթանակներ
2009թ․ Կանանց վոլեյբոլի Ասիայի առաջնություն -Արծաթե մեդալ
Արևելյան Ասիայի խաղեր - Ոսկե մեդալ
Շվեցարիայում կանանց վոլեյբոլի մրցույթ -Բրոնզե մեդալ
2010թ․ - Ոսկե մեդալ
Ելցինի անվան նախագահական գավաթ - Արծաթե մեդալ
2011թ․ Շվեցարիայում կանանց վոլեյբոլի մրցույթ - Բրոնզե մեդալ
Կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնություն - Բրոնզե մեդալ
Կանանց վոլեյբոլի Ասիայի առաջնություն -Ոսկե մեդալ
Ելցինի անվան նախագահական գավաթ - Ոսկե մեդալ
2012թ․ Կանանց վոլեյբոլի ասիական գավաթ - Արծաթե մեդալ
2013թ․ Աշխարհում կանանց վոլեյբոլի Grand Prix - Արծաթե մեդալ
2014թ․ Կանանց վոլեյբոլի աշխարհի առաջնություն - Արծաթե մեդալ
2015թ․ Կանանց վոլեյբոլի Ասիայի առաջնություն - Ոսկե մեդալ
2016թ․ Շվեցարիայում կանանց վոլեյբոլի մրցույթ -Ոսկե մեդալ
Ամառային օլիմպիական խաղեր - Ոսկե մեդալ

Այլ անհատական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017թ․«Երկրի լավագույն երիտասարդներից մեկը»
  • 2017թ․ «Համացանցային դարաշրջանի ամենաազդեցիկ սպորտի ներկայացուցիչ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
  2. «惠若琪». 江蘇省體育局. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «揭秘惠若琪父亲为上市公司高管 曾因采访骂哭女儿». 扬子晚报. 2009 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «惠若琪:辟谣自己非富二代 找男友要像父亲一样». 新京报. 2011 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «张常宁:世界冠军队伍中的南师大新生». 新华日报. 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «走近江苏党代会最年轻代表:惠若琪履职不怯场». 人民网. 2016 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  7. «惠若琪女排发展基金会成立 父亲代小惠捐赠50万». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  8. «惠若琪:给年轻队员多些时间 大家都非常不容易». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «惠若琪昨日大婚,郎平现身送祝福!».
  10. «1米92惠若琪正式公布恋情 男友身高1.865米». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. «【女神結婚了】惠若琪婚照曝光 「和你一起慢慢變老」». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.