Հոր և դստեր օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոր և դստեր օր

Տեսակտոն
Շաբաթվա օրկիրակի

Հոր և դստեր օր (հաճախ կոչվում է Հոր և դստեր միջազգային օր), ամենամյա տոն, որը նշվում է ԱՄՆ-ում հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, նվիրված է հոր և դստեր միջև եղած հարաբերություններին[1]։ Ի տարբերություն մայրերի և հայրերի օրվան՝ տոնը պաշտոնապես ճանաչված չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնը ստեղծվել է Սմոքի Ռոբինսոնի կողմից՝ ի պատիվ իր և միակ դստեր միջև կապի։ Մարդկային զարգացման պատմության մեջ հայրերի և որդիների միջև կապն ավելի ամուր է համարվում, և այս տոնը խթանում է աղջիկների և հայրերի միջև կապի ամրացմանը[2]։

Այսօր կան տարբեր ընտանիքներ, և մենք գիտենք, որ բոլոր ընտանեկան կապերը կարևոր են երեխաների առողջ զարգացման համար, բայց հայր-դուստր կապն առանձնահատուկ է և մոտ է իմ սրտին։ Հոր և դստեր հարաբերությունները երիտասարդ դստեր մեջ ձևավորում են պատկերացում տղամարդկանց և այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել նրանցից։ Ես հավատում եմ, որ հայրերը պետք է լավ օրինակ ծառայեն իրենց երեխաներին՝ սեփական գործողություններով։
- Ռոբինսոն

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր և դստեր օրվա տոնումը կարող է պարունակել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական դրսևորումներ։ Ոչ նյութական են միմյանց հետ գրկախառնությունը, ժամանակ անցկացնելը և միմյանց կյանքում ներկայություն ապահովելը։

2017 թվականի սեպտեմբերին «Rockabye Baby! Music»-ը տոնի պատվին թողարկել է Սմոքի Ռոբինսոնի «My Girl» երգի օրորոցային տարբերակը[3]։ Հոկտեմբերին շնորհավորական բացիկներ արտադրող «American Greetings» ընկերությունը հայտարարել է Սմոքի Ռոբինսոնի հետ բացիկների շարք թողարկելու իր ծրագրի մասին՝ նշելու հոր և դստեր օրվա մեկնարկը[4]։

Հոր բացակայությունը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում 15 միլիոն երեխա ապրում է առանց հոր[5]։ Հոր բացակայությունը հիմնականում ծնողների ամուսնալուծության արդյունք է, և մի շարք տեսությունների համաձայն՝ տարբեր գործոններ, այդ թվում՝ ընտանիքի աղքատությունը, զարգացման ընթացքում ծագած դժվարությունները և այլն, պայմանավորված են հոր բացակայությամբ[6][7]։ Ավանդաբար ենթադրվում է, որ հայրերը պետք է ապահովեն երեխաների պաշտպանությունը և աջակցեն նրանց՝ խթանելով զարգացմանը[8]։ Հոր բացակայությունը դստեր կյանքում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների[9][10][11][12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2017 CHASE'S Calendar of Events». 2017chasescalendarofevents.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «Smokey Robinson Announces The Launch Of Father Daughter Day on October 8th – Primary Wave». primarywave.com. 2017 թ․ սեպտեմբերի 6.
  3. «Lullaby Rendition of Temptations' "My Girl"». Rockabye Baby!.
  4. «Smokey Robinson's songs are now ecards!». AmericanGreetings.com.
  5. http://www.washingtontimes.com, The Washington Times. «Fathers disappear from households across America». {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  6. Amato, Paul R. (2010 թ․ հունիսի 1). «Research on Divorce: Continuing Trends and New Developments». Journal of Marriage and Family (անգլերեն). 72 (3): 650–666. doi:10.1111/j.1741-3737.2010.00723.x. ISSN 1741-3737.
  7. McLanahan, Sara; Tach, Laura; Schneider, Daniel (2013 թ․ հունվարի 1). «The Causal Effects of Father Absence». Annual Review of Sociology. 39 (1): 399–427. doi:10.1146/annurev-soc-071312-145704. PMC 3904543. PMID 24489431.
  8. Draper, Patricia; Harpending, Henry (1982 թ․ հունվարի 1). «Father Absence and Reproductive Strategy: An Evolutionary Perspective». Journal of Anthropological Research. 38 (3): 255–273. doi:10.1086/jar.38.3.3629848. JSTOR 3629848. S2CID 46682009.
  9. Udry, J. Richard; Cliquet, R. L. (1982 թ․ փետրվարի 1). «A cross-cultural examination of the relationship between ages at menarche, marriage, and first birth». Demography (անգլերեն). 19 (1): 53–63. doi:10.2307/2061128. ISSN 0070-3370. JSTOR 2061128. PMID 7067870.
  10. Mezzich, A (1997). «Substance use and risky sexual behavior in female adolescents». Drug and Alcohol Dependence. 44 (2–3): 157–166. doi:10.1016/s0376-8716(96)01333-6. PMID 9088788.
  11. Ness, Roberta (1991 թ․ հունվարի 1). «Adiposity and age of menarche in Hispanic women». American Journal of Human Biology (անգլերեն). 3 (1): 41–47. doi:10.1002/ajhb.1310030108. ISSN 1520-6300. PMID 28520315. S2CID 205300364.
  12. Wellens, R.; Malina, R. M.; Roche, A. F.; Chumlea, W. C.; Guo, S.; Siervogel, R. M. (1992 թ․ հունվարի 1). «Body size and fatness in young adults in relation to age at menarche». American Journal of Human Biology (անգլերեն). 4 (6): 783–787. doi:10.1002/ajhb.1310040610. ISSN 1520-6300. PMID 28524629. S2CID 2543779.
  13. Scholl, Theresa; Hediger, Mary; Vasilenko, Peter; Ances, Isadore; Smith, Woolcott; Salmon, Ruth (1989 թ․ հունվարի 1). «Effects of early maturation on fetal growth». Annals of Human Biology. 16 (4): 335–345. doi:10.1080/03014468900000462. ISSN 0301-4460. PMID 2782851.