Հորես Լինդրում
![]() | |
Ազգությունը | ավստրալիացի |
Ծննդյան քաղաք և երկիր | Պեդինգթոն, Սիդնեյ, Ավստրալիա |
Մահվան քաղաք և երկիր | Դի Ուի, Սիդնեյ, |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1935-1965 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 |
Ներկայիս վարկանիշ | 17 |
Մրցանակային գումարը | £750[1] |
Հորես Լինդրում (Հորես Նորման Ուիլյամ Մորել, հունվարի 15, 1912, Woollahra Municipality - հունիսի 20, 1974, Warringah Council), ավստրալիացի պրոֆեսիոնալ սնուկեր և բիլիարդ խաղացող։ Թեև հայտնի սնուկեր խաղացող է` նա միշտ պարտվել է Ջո Դևիսին, ում չի հաղթել պրոֆեսիոնալ մակարդակում։ Լինդրումը երեք անգամ Աշխարհի Առաջնության եզրափակչում խաղացել է Դևիսի դեմ, 1936, 1937 և 1946 թվականներին` պարտվելով բոլոր երեք խաղերում, սակայն դառնալով նրան հաղթելուն ամենամոտ կանգնած մարդը։ Լինդրումը հաղթել է 1952 թվականի աշխարհի առաջնությունը, որը կառավարող մարմնի և Ասոցիացիայի խաղացողների միջև վեճի պատճառով, կազմակերպվել է իր և բրիտանուհի Քլարկ Մաքքոնաչիի կողմից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորաս Լինդրումը ծնվել է 1912 թվականի հունվարի 15-ին Պադինգթոնում` Սիդնեյում։ Նա Կլարայի որդին էր (հայտնի է որպես Վիոլետ)` Ֆրիդրիխ III-ի և Ուոլտեր Լինդրումի քույրը։ Կլարան եղել է Ավստրալիայի կանանց սնուկերի չեմպիոն[2]։ Հորասը Ավստրալիայի առաջին բիլիարդ չեմպիոն Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Լինդրումի ծոռն էր և մեծ բիլիարդի մարզիչ Ֆրեդերիկ Ուիլյամ Լինդրում Երկրորդի թոռը։
Լինդրումը մահացել է 1974 թվականի հունիսի 20-ին Սիդնեյի Դելմար մասնավոր հիվանդանոցում։ Մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը։ Նա վերապրել է իր կնոջ` Ջոյի և երկու դուստրերի շնորհիվ[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորաս Լինդրումը կատարել է բիլիարդի իր առաջին սենչուրին 16 տարեկան հասակում։ Նա մարտահրավեր է նետել Ֆրենք Սմիթին`Ավստրալիայի սնուկերի պրոֆեսիոնալ առաջնության համար, 1931 թվականի դեկտեմբերի 5-ին` 19 տարեկան հասակում, հաղթել է ընդհանուր 8899-8262 հաշվով[4]։ Լինդրումը ընդունել է Սմիթի ռևանշ-մենամարտի մարտահրավերը և հաղթել է համոզիչ՝ 8060-5942 հաշվով[5]։ Երեք տարի անց` 1934 թվականի նոյեմբերի 24-ին, նա նաև հաղթել է Ավստրալիայի պրոֆեսիոնալ բիլիարդի առաջնությունը, հաջողությամբ մարտահրվեր է նետել իր քեռի Ֆրեդին, ով կրում էր տիտղոսը 1908 թվականից։ Հորասը հաղթեց 18,754–9,143 հաշվով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://cuetracker.net/Players/Horace-Lindrum/Career-Total-Statistics
- ↑ "Lady Snooker Champion for London" – Port Lincoln Times, 7 November 1946.
- ↑ "Horace Lindrum dies, aged 62" – The Sydney Morning Herald, 21 June 1974.
- ↑ «Snooker title»։ The Sydney Morning Herald (National Library of Australia)։ դեկտեմբերի 7, 1931։ էջ 12։ Վերցված է հունվարի 20, 2016 More than one of
|work=
և|newspaper=
specified (օգնություն) - ↑ «Snooker»։ The Sydney Morning Herald (National Library of Australia)։ դեկտեմբերի 28, 1931։ էջ 3։ Վերցված է հունվարի 20, 2016 More than one of
|work=
և|newspaper=
specified (օգնություն) - ↑ «Horace Lindrum»։ The Examiner (Launceston, Tas.: National Library of Australia)։ նոյեմբերի 26, 1934։ էջ 8 Edition: DAILY։ Վերցված է հունվարի 20, 2016 More than one of
|work=
և|newspaper=
specified (օգնություն)
|