Jump to content

Հորանջոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հորանջելից)
Ամերիկյան ալիգատորը հորանջելիս

Հորանջել, պաշտպանական ռեֆլեքս, երբ մարդը ուժեղ զգայական լարման վիճակում, ձանձրույթի ժամանակ կամ պատասխանատու գործից առաջ մարդիկ հորանջում են՝ խորը, դանդաղ ներշնչում, արագ արտաշնչում։ Մարդը հորանջելիս վատ է լսում, վատ տեսնում, համարյա միշտ աչքերն այդ ժամանակ փակում է,օրգանիզմը թուլանում է։ Դեմքի և պարանոցի լարված մկանները, որոնք մասնակցում են հորանջման գործընթացին, նպաստում են գլխի անոթներում արյան հոսքի արագության մեծացմանը։ Խորը ներշնչման շնորհիվ արյունը հարստանում է թթվածնով և ակտիվացնում գլխուղեղի գործունեությունը, ինչի կարիքն ուներ օրգանիզմը։